Artsakhpress

Հասարակական

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Այսօր՝ հունվարի 21-ին, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Բաքվի ջարդերն ապրած Աննա Աստվածուտարյանի հովանավորությամբ Ստեփանակերտի N8 միջնակարգ-հոսքային դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն:

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

«Արմաթ»-ն  ապագայի   ալգորիթմն  է. Արցախում     բացվել  է   27-րդ   ինժեներական լաբորատորիան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դպրոցի աշակերտներն ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին, լաբորատորիայի բացման հովանավոր Աննա Աստվածուտարյանին դիմավորել են աղ ու հացով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշատախտակին:

Լաբորատորիայի բացման պատիվը տրվել է Աննա Աստվածուտարյանին և դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Գեղամ Բեգլարյանին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը: Նրա խոսքով՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և կահավորված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման նպատակն է խթանել տեխնոլոգիական կրթությունը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մեծ դեր կունենան ԱՀ տնտեսական ոլորտում՝ պատրաստելով տեխնիկական մասնագիտության աշխատուժ, որը կբավարարի օրեցօր աճող պահանջարկը: Եթե մենք, իսկապես, ուզում ենք տեխնոլոգիական երկիր լինել, ապա ցանկացած երեխա, ապրելով անգամ ամենահեռավոր գյուղում, պետք է տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ունենա: Մեր աշակերտները նորաբաց լաբորատորիայում կուսումնասիրեն ծրագրավորում, կստեղծեն խաղեր և անիմացիաներ, կզբաղվեն ռոբոտաշինությամբ, եռաչափ մոդելավորմամբ և տպագրությամբ, համակարգչային փայտամշակմամբ և լազերային փորագրությամբ»,-մասնավորապես ասել է տնօրենը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ 21-րդ դարն անհնար է պատկերացնել, առանց տեխնիկական կրթության: Դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը կարևոր է թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների համար: «Այսօր Արցախում բացվել է 27-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որից 5-ը տեղակայված է Ստեփանակերտում, 22-ը՝ շրջաններում՝ ընդ որում 15-ը՝ գյուղական բնակավայրերի դպրոցներում: Նախարարությունն անչափ կարևորում է տեխնիկական կրթության հասանելիությունը բոլորի համար, և փորձում է չկենտրոնանալ մայրաքաղաքում: Այս ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի հետ համագործակցության շրջանակներում և բարերարների աջակցությամբ: Վստահ եմ, որ Ստեփանակերտի 8-րդ դպրոցի աշակերտները մեծ հետաքրքրությամբ են հաճախելու նորաբաց խմբակ և ամիսներ հետո մասնակցելու են տարբեր մրցույթների: Մենք ունենք հրաշալի և ընդունակ սերունդ և նրանց համար ստեղծելով համապատասխան պայմաններ՝ փորձում ենք ի հայտ բերել նրանց ներուժը»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը և իր շնորհակալությունը հայտնել Ա. Աստվածատուրյանին՝ արցախցի երեխաներին նման նվեր պարգևելու համար:

Աննա Աստվածատուրյանն իր հերթին ասել է. «Ես վերջերս կապի մեջ էի Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ովքեր պատրաստ էին և´ բարոյապես, և´ ֆինանսապես աջակցելու Արցախին: Նրանք ինձ վստահում էին այն առումով, որ գիտեն՝ պարբերաբար եմ լինում Արցախում: Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Թալինում հիմնել եմ անտառ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին: Հաջորդ նախաձեռնությանս՝ Ստեփանակերտում ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման նպատակն է, որպեսզի նայենք դեպի ապագան՝ այս կերպ մեր հարգանքի տուրքը մատուցելով նաև Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Արցախի ապագան երեխաներն են: Ես երախտապարտ եմ ԱՀ ԱԳ նախարարությանը, որն ուղղորդեց այս ծրագրի իրականացումը: Արցախում կան տաղանդավոր ու ստեղծագործ երեխաներ: Վստահեցնում եմ, որ շարունկելու եմ աջակցել Արցախին, ինչով, որ կարող եմ»:

Ըստ ԻՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանի՝ Ստեփանակերտի N8 միջնակարգ-հոսքային դպորցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիան 575-րդն է, որից 27-ը՝ Արցախում, 4-ը՝ Ջավախքում:
Նա տեղեկացրել է, որ մոտ 20 օրից Հնդկաստանում ևս բացվելու է 2 լաբորատորիա:
«Մեր կողմից բացված լաբորատորիաներ է հաճախում ավելի քան 14 հազար երեխա: Երկու տարուց ավել խմբակ հաճախող երեխաների 80 %-ն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 44 %-ը սովորում և աշխատում է: Ներկայումս Վանաձորում սովորող շուրջ 40 աշակերտ աշխատում է եռաչափ մոդելավորման ծրագրի վրա. դրան օրական տրամադրելով 4 ժամ՝ աշակերտները վաստակաւոմ են 70-80 հազար ՀՀ դրամ: «Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. այն բարեկեցությունը ապահովելու ծրագիր է, բանակի հզորության գրավականն է»,-մասնավորապես ասել է Ս. Վարդանյանը:

Միջոցառումն ուղեկցվել է դպրոցականների ազգային երգերով ու պարերով:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search