Artsakhpress

Մշակույթ

Ցեղասպանության մասին կալիֆորնիացի երիտասարդի գիրքը հավակնում է դառնալ բեսթսելեր. բացառիկ հարցազրույց

Խա՞ղ՝ նախապես գրված սցենարով, թե՞ իրական ինքնություն. յուրաքանչյուր անձի ներսում գծված այս սահմանը կալիֆորնիացի երիտասարդ գրող Քրիս ՄըքՔորմիկի նոր գրքի առանցքում է:

Ցեղասպանության մասին կալիֆորնիացի երիտասարդի գիրքը հավակնում է դառնալ բեսթսելեր. բացառիկ հարցազրույց

Ցեղասպանության մասին կալիֆորնիացի երիտասարդի գիրքը հավակնում է դառնալ բեսթսելեր. բացառիկ հարցազրույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարդկային փոխհարաբերությունների, արդարության ձգտման ու ցավի թողած ազդեցության մասին «The Gimmicks»-ը վերնագրի ընտրության յուրահատուկ պատմություն ունի, նաև՝ անդրադարձ Հայոց ցեղասպանությանն ու դրա մեկդարյա ժխտման հետևանքներին ու ի վերջո՝ հավակնություն դառնալու բեսթսելեր:
Քրիս ՄըքՔորմիկը, որի մայրը հայ է, իսկ մեծ պապիկը Հայոց ցեղասպանության տարիներին ականատես է եղել, թե ինչպես են սպանում իր հորը, իր նոր ստեղծագործությամբ աշխարհին պատմել է, թե ինչ է լինում ցավի հետ, որը սերունդներով մնում է չճանաչված: Երիտասարդ գրողի գիրքը հայտնվել է ամերիկյան շատ գրախանութներում, կարճ ժամանակում գրավել լրատվամիջոցների ուշադրությունը, տեղ գտել «The New York Times»-ի առաջարկվող գրքերի շարքում: «Արմենպրես»-ը զրուցել է Քրիս ՄըքՔորմիկի հետ:
-Պարոն ՄըքՔորմիկ, Ձեր նոր գրքում անդրադառնում ենք Հայոց ցեղասպանությանը, հետաքրքիր է, թե ինչու որոշեցիք գրել այդ մասին, ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին և ո՞ւմից:
-Իմ մայրը Հայաստանից է, և չնայած, որ ես մեծացել եմ Միացյալ Նահանգներում՝ Կալիֆորնիայում, մեծացել եմ Հայոց պատմության, հատկապես ցեղասպանության մասին պատկերացումներով: Երեխա ժամանակ իմ մեծ պապիկը թաքնվել է ծառերի մեջ և ականատես եղել փողոցում իր հոր սպանությանը: Այդ անձնական պատմությունն ինձ պատանեկության տարիքում ստիպեց ուսումնասիրել ավելի շատ պատմական և քաղաքական ենթատեքստը, որը հանգեցրել է Օսմանյան կայսրության անկմանը, Երիտթուրքերի վերելքին և Հայոց ցեղասպանությանը: ԱՄՆ-ում կան շատ հիանալի պատմաբաններ՝ այդ թվում հայեր, ինչպիսիք են Փիթեր Բալաքյանը, Ռոնալդ Գրիգոր Սանին, նաև թուրք պատմաբաններ՝ ինչպիսիք եք Թաներ Աքչամը, որոնք իրենց ամբողջ կյանքն անցկացրել են ճշմարտության համար պայքարելով, և ես նրանց գրքերը կարդալով շատ բան եմ սովորել:
-Ձեր հիմնական նպատակն է եղել գրել Հայոց ցեղասպանությա՞ն մասին, շեշտադրե՞լ դա: Կարո՞ղ եք մի քանի նախադասությամբ ներկայացնել գրքի հիմնական շեշտադրումները:
-Իմ վեպում ես ավելի քիչ կենտրոնացել եմ բուն ցեղասպանության վրա և ավելի շատ Թուրքիայի ժխտողականության պայմաններում արդեն մի քանի սերունդ ցեղասպանության հոգեբանական և էմոցիոնալ ազդեցության վրա: Իմ գիրքը փորձում է հարցնել՝ ինչ է պատահում ցավի հետ, երբ այն սերունդներով մնում է չճանաչված: Իմ հիմնական հերոսները՝ Ավոն, Մինան և Ռուբենը, մեծանում են միասին Խորհրդային Հայաստանում 1970-ականներին, բայց նրանցից յուրաքանչյուրն արդարության վերաբերյալ շատ տարբեր գաղափարներ ունի: Պատմությունը նրանց տանում է ամբողջ աշխարհով, նրանք փորձում են հավասարակշռել անցյալը ապագայի հետ:
՞նչ կարող եք պատմել ձեր հայկական արմատներից, ինչպե՞ս է Ձեր մայրը հաստատվել ԱՄՆ-ում: Դուք երբևէ Հայաստանում եղե՞լ եք:
-Իմ մայրը՝ իր ծնողների և եղբայրների հետ, Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականներին Կիրովականից (Վանաձորից), երբ նա 19 տարեկան էր: Իմ մորաքույրը, զարմիկները Կալիֆորնիայում միացել են մեզ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Ես Հայաստանում առաջին անգամ եղել եմ 2019-ի ամռանը. այնքան գեղեցիկ և հզոր էր լինել այնտեղ, որտեղ մեծացել է իմ մայրը: Այցելելով Կիրովական՝ նրա մանկության տուն, ես հուզվեցի: Մտածեք այդ մասին. երբ նա փոքր աղջիկ էր, չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր իր ամերիկացի որդին, որը գիրք է գրել մի լեզվով, որն ինքն այդ ժամանակ չգիտեր, կայցելի իր տուն: Կյանքն անկանխատեսելի և ապշեցուցիչ է:
՞նչու եք գիրքն անվանել The Gimmicks, ի՞նչ է այն նշանակում:
-Վերնագրի վերաբերյալ հարցին դժվար է պատասխանել, քանի որ դա գալիս է ամերիկյան մարզաձևից, որը կոչվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտ (ռեստլինգ). այն սպորտային ժամանցի տարատեսակ է, որում մարզիկները կռվում են միմյանց դեմ՝ նախապես գրված «սցենարով»: Վերնագիրը բխում է «պրոֆեսիոնալ ըմբշամարտ» տերմինից`նկատի առնելով հերոսի կատարած դերը: Երբեմն իրական մարդու և իր կերտած կերպարի՝ «gimmick»-ի միջև եղած գիծը շատ շփոթեցնող է, և ըմբիշը, ով մոռանում է իր «իրական» ինքնության և կերպարի միջև ընկած գիծը, սկսում է ապրել «դերի մեջ մտած»: Իմ վեպում Ավոյի կերպարը ԱՄՆ է գալիս Հայաստանից և միանում պրոֆեսիոնալ ըմբշամարտի բիզնեսին ու կերտում տարբեր կերպարներ, կատարում տարբեր հնարքներ, այնպես, որ իր եղբայրը, որին նա դավաճանել է, չկարողանա գտնել իրեն: Իմ վեպն օգնում է հասկանալ՝ մեր արարքների որ մասն է «իրական»: Ոչ միայն որպես անհատականություններ, այլ նաև որպես ժողովուրդ նույնպես. այն պատմություննե՞րն են կերտում մեզ, որոնք մենք պատմում ենք, թե՞ մենք ենք կերտում պատմությունները, որոնք պատմում են մեր մասին, թե՞ դրանք երկուսն էլ, եթե այո, ապա ինչպես:
՞ նչ արձագանքներ եք ստացել Ձեր գրքի վերաբերյալ ԱՄՆ-ում, դրան անդրադարձել էր նաև «The New York Times»-ը, Ձեր պատմությունն ինչպե՞ս արժանացավ հեղինակավոր պարբերականի ուշադրությանը:
-Ես շատ ուրախ էի՝ ընթերցողներից և քննադատներից լսելու, թե ինչ մեծ բավականություն են ստացել վեպից: Հենց առաջին շաբաթվա ընթացքում գիրքը հրաշալի արձագանքներ ստացավ «The New York Times»-ից և «BookPage»-ից, այն առաջարկվել է «New York Times Book Review»-ի և «The Millions»-ի կողմից: Շատ ամերիկահայեր են վեպի համար կապվել ինձ հետ, բայց նաև շատ օտարազգիներ, ովքեր շատ բան չգիտեին ցեղասպանության մասին: Իմ գիրքը սթորի է, ոչ թե պատմական աշխատություն, ուստի չեմ կարծում, որ ամերիկյան հասարակությունը կրթելը դրա հիմնական նպատակն է: Բայց, եթե ընթերցողներն ուշադիր լինեն հերոսներին և ընթացքում տեղեկանան Հայոց պատմության մասին, կարծում եմ, որ լավ կլինի: Ես երախտապարտ եմ, որ «The New York Times»-ը՝ մեր ամենամեծ թերթը, ներկայացրեց գրքի վերաբերյալ դրական ակնարկ: Նրանք ընտրելու շատ գրքեր ունեին, և ընտրեցին իմը: Ես չգիտեմ, թե ինչու, բայց ես ուրախ եմ, քանի որ սա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենան կարդալ գիրքը:
րտե՞ղ է հասանելի գիրքը, այն ԱՄՆ-ում շա՞ տ գրախանութներում է առկա:
-Գիրքը լույս է տեսել վերջերս ԱՄՆ-ում, բայց ես ուրախ եմ ասելու, որ այն արդեն լայնորեն հասանելի է գրախանութներում, օնլայն տարբերակով, և մամուլի կողմից ևս լավ արձագանքի է արժանացել: Ես հանրային ընթերցումներ եմ արել գրախանութներում, և հաճելի էր տեսնել մարդկանց թիվը, որոնց հետաքրքիր էր ինձ լսել և քննարկել Հայոց ցեղասպանության թողած հետքը:
՞նչ եք կարծում՝ հնարավոր է արդյոք, որ «The Gimmicks»-ը բեսթսելլեր դառնա:
-Դեռ վաղ է ասել՝ գիրքը կդառնա բեսթսելլեր, թե ոչ, բայց ես հույս ունեմ: Ինձ հաջողություն մաղթեք:
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք, ինչ նոր գրքեր են սպասվում, հնարավո՞ր է, որ կրկին անդրադառնաք Հայոց ցեղասպանության թեմային:
-Ես հիմա մի գիրք եմ գրում, բայց դեռ շատ վաղ է ասել, թե այն ինչի վերաբերյալ է: Չգիտեմ՝ իմ հայկական ժառանգությունը դեր կխաղա, թե ոչ, բայց կտեսնենք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search