Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանում ակտիվացել է հակաիրանական հիստերիան

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ունակ է զանազան տեղեկատվական միջոցառումներ իրականացնելով սեփական հանրությանը ներշնչել, որ դրսի ուժերը օժանդակել են հայերին «զավթելու» Ղարաբաղը, այդ կերպ կոծկելով սեփական անհաջողությունները միջազգային դիվանագիտությունում և ռազմի դաշտում:

Ադրբեջանում ակտիվացել է հակաիրանական հիստերիան

Ադրբեջանում ակտիվացել է հակաիրանական հիստերիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որդեգրած հերթական ապատեղեկատվական քարոզը զարգացնելու համար հարմար առիթ հանդիսացավ ի­րան­ցի գե­նե­րալ Ղ.­Սու­լեյ­մա­նիի սպանությունը, որին անմիջապես արձագանքեցին Ադրբեջանում:
Ադրբեջանի գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի փի­լի­սո­փա­յութ­յան ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից Յ.­Գա­րա­գո­յուն­լուն հայ­տա­րա­րել է, որ ի­րա­նա­կան պե­տա­կան քա­րոզ­չութ­յունն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է, ­սոց­ցան­ցե­րում մի շարք օգ­տա­տե­րե­րի (մոտ 400) մի­ջո­ցով ի­րա­կա­նում ըն­թա­նում է հա­կաադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան պա­տե­րազմ:    Ն­շել է, որ այդ օգ­տա­տե­րերն Ադր­բե­ջա­նին ան­վա­նում են «­Բաք­վի պե­տութ­յուն», իսկ Ապ­շե­րո­նը՝ «­Թա­թիս­տան» (տե­ղաբ­նակ պար­սիկ­նե­րի ան­վա­նում), ԱՀ հա­րա­վա­յին շրջա­նը՝ «­Թա­լիշս­տան», իսկ «Ադր­բե­ջան» ան­վան­ման փո­խա­րեն կի­րա­ռում են «­Շիր­վան», «Ա­րան», «­Նա­խիջ­ևան» ան­վա­նում­նե­րը: Յ.­Գա­րա­գո­յուն­լուն ընդգ­ծել է, որ Ղ.Սու­լեյ­մա­նիին սգա­ցող­նե­րի մեծ մա­սը հենց Ի­րա­նի «5-րդ ­շա­րաս­յունն է»:
Ադրբեջանական իշխանամետ մամուլը, զարգացնելով հակաիրանական դրսևորումները, հղում է անում իրանցի պաշտոնաթող գեներալ Մանսուր Հագիգատպուրի մեկնաբանությանը առ այն, որ 1992-1993 թվականներին իրանական կողմն է փրկել Ադրբեջանի ազգաբնակչությանը հայկական ուժերի առաջխաղացումից, հակառակ դեպքում հայերը կհասնեին մինչև Բաքու: «Ամերիկայի Ձայն» ադրբեջանական ծառայության կայքում զետեղված հրապարակման մեջ ասվում է, որ եթե կրկին պատերազմ սկսվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, առաջին երկիրը, ով օգնություն կցուցաբերի Հայաստանին և թիկունքից կհարվածի մեզ (Ադրբեջանին), կլինի Իրանը: Տվյալ դեպքում էլ ադրբեջանական կողմը ցեխ է շպրտում Իրանի ռազմաքաղաքական գործիչների վրա, որոնք նուրբ դիվանագիտական հմտություններ կիրառելով փորձում են հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
Այդպիսով, Ադրբեջանը միտումնավոր զարգացնում է Իրանի հետ հարաբերություններում լարվածություն, Իրանում ստեղծված ճգնաժամը օգտագործում է Արևմուտքին հաճոյանալու և սեփական նշանակությունն ընդգծելու համար, քաջ գիտակցելով, որ Արևմուտքը բարեկամական տրամադրված չէ Իրանի նկատմամբ և հնարավոր է աջակցի Ադրբեջանին արտաքին և ներքին քաղաքականության հարցերում։
Ադրբեջանում պաշտոնապես գրանցված և գործում են առնվազն երկու հակաիրանական ուղղվածությամբ կազմակերպություններ՝ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը» և «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժումը»:
Ադրբեջանում գործող «Իրանցի քաղաքական միգրանտների» ընկերության մասնաճյուղը ևս մեկ ադրբեջանական  ազգայնական խմբավորում է, որն աշխատում է Իրանի դեմ: Չնայած նրան, որ այդ խմբավորումը կրում է իրանական անվանում, այն գտնվում է Բաքվում և գործում է Ադրբեջանի կառավարության աջակցությամբ։
Ադրբեջանի հակաիրանական դրսևորումները ակտիվացել են նաև նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիվանագիտական կորպուսի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ միակ մարդը, ով ունակ էր Իրանում հեղափոխություն իրականացնելու և իշխանություններին հակադարձելու, դա գեներալ Սուլեյմանին էր, որի ֆիզիկական ոչնչացումը այնքան էլ չի հուզել պաշտոնական Թեհրանին: Նման ապատեղեկատվության տարածումով ադրբեջանական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հստակ հաղորդագրություն են հղում ԱՄՆ պատկան մարմիններին, առավել կոշտ քայլերի դիմելու Իրանի նկատմամբ, չսահմանափակվելով տնտեսական պատժամիջոցներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search