Artsakhpress

Հասարակական

Սուր շնչառական վարակների համաճարակաբանական վիճակը վերահսկվում է. տեսչության պետ

2020 թվականի հունվարի 22-ի տվյալներով` Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում վերին շնչառական ուղիների սուր վարակներ ախտորոշմամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել է 81 դեպք, որից 60-ը` երեխաներ:

Սուր շնչառական վարակների համաճարակաբանական վիճակը վերահսկվում է. տեսչության պետ

Սուր շնչառական վարակների համաճարակաբանական վիճակը վերահսկվում է. տեսչության պետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ստացիոնար բուժում են ստացել 11 հիվանդներ, որոնցից 9-ը՝ երեխաներ: «Հանրապետությունում գրանցվել է թոքաբորբի 2 դեպք՝ մեծահասակների մոտ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ` «Վերին շնչառական ուղիների սուր վարակներ» ախտորոշմամբ ամբուլատոր և ստացիոնար բուժում ստացողների թիվը նվազել է 3,5 անգամ, թոքաբորբով հիվանդների թիվը՝ 6 անգամ: ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ, կազմակերպվում համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում: Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ հորդորում ենք գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման, չշփվել գրիպով հիվանդ անձանց հետ:

Գրիպով հիվանդը շրջապատի մարդկանցից պետք է պահպանի երկու մետր հեռավորություն, չզբաղվի ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործի հակաբիոտիկներ և ժամանակին դիմի բժշկի: Պետք է պահպանել հազալու և փռշտալու կանոնները, խստորեն հետևել հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները»,- մասնավորապես ասել է Օ. Հարությունյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search