Artsakhpress

Քաղաքական

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարն ամփոփել է 2019 թ-ին կատարած աշխատանքները

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության (ՄԵՀԶ) նախարարությունը մշակութային միջոցառումների կազմակերպման համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացրել է մոտ 106,5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 104,5 մլն ՀՀ դրամի փոխարեն:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարն ամփոփել է 2019 թ-ին կատարած աշխատանքները

ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության    նախարարն  ամփոփել  է    2019  թ-ին  կատարած   աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին    այսօր   կայացած     ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության    նախարարության       մամուլի  ասուլիսին  ասել  է    նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը՝  նշելով, որ     հատկացված   106,5  մլն  ՀՀ  դրամից     3  մլն    306  հազարն   ուղղել  են   Արցախում  գործող  երկու  պետական  թատրոնների   ծրագրերի  զարգացմանը:
 
Նրա  խոսքով՝  երիտասարդական   նախագծերին  2019  թվականին   հատկացվել  է   34    մլն ՀՀ  դրամ,   իսկ  2020  թվականին՝   35 մլն, զբոսաշրջության  ոլորտին    այս  տարի  ուղղվել  է   28  մլն  ՀՀ  դրամ՝  նախորդ  տարվա    25  մլն-ի  փոխարեն, կրոնի  ոլորտին՝  5  մլն,   հուշարձանների  պահպանության, ուսումնասիրման  և  վերականգնման  համար՝   120 մլն     (այս  տարի՝  122),  հրատարակչական  աշխատանքների  համար  4,5  մլն,  կենտրոնացված   գույքի՝  երաժշտական  գործիքների  և  հագուստի    ձեռքբերման  համար՝  20  մլն   ՀՀ  դրամ   (2020 -ին`22  մլն). բոլոր   ոլորտներում  որոշակի  ավելացում   կատարվել  է:
 
Խոսելով  2019  թվականին  կատարած     աշխատանքների  մասին՝  նախարարն  ավելացրել  է. «Արցախյան մշակույթն ու արվեստը պատշաճ մատուցելու, հասարակության մեջ մշակութային  ճաշակ  ձևավորելու, ազգային  մշակույթի հանդեպ սեր սերմանելու, տոնական օրերին հասարակության ժամանցը նպատակային ու հետաքրքիր կազմակերպելու նպատակով Արցախում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ`  համերգներ,  ցուցահանդեսներ,  հոբելյանական երեկոներ և այլն:  Արցախյան մշակույթի հանրահռչակման և տարածման,  մշակութային հաղորդակցման նպատակով կազմակերպվել են ԱՀ մշակութային համույթների,  խմբերի, արվեստագետների, տաղանդավոր երաժիշտների հյուրախաղերը օտարերկրյա պետություններում, ապահովվել  է  նրանց  մասնակցությունը  միջազգային  մրցույթներին, փառատոններին  և  այլ  մշակութային  միջոցառումներին»:
 
Լ. Հովհաննիսյանը  տեղեկացրել  է, որ    մշակութային երկխոսության և համագործակցության խորացման նպատակով աշխատանքներ են տարվել ՀՀ և արտերկրի հետ  մշակութային համագործակցության ուղղությամբ, Արցախում կազմակերպվել են ՀՀ-ից և արտերկրից ժամանած անհատ կատարողների և մշակութային խմբերի համերգներ, թատերախմբերի ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ: Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ,  Երևանի կամերային պետական երգչախմբի և Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ Ստեփանակերտի   մշակույթի և երիտասարդության պալատում և Վերածննդի հրապարակում կազմակերպվել    են  կոմպոզիտոր  Տիգրան  Մանսուրյանի  80-րդ տարեդարձին նվիրված համերգներ: 
 
«Ապահովվել է «CONIFA EURO CUP 2019 ARTSAKH» ֆուտբոլային առաջնության շրջանակներում մշակութային մասի կազմակերպումը: Մշակութային համերգներ են կազմակերպվել Մարտունի, Ասերան, Մարտակերտ քաղաքներում: Ստեփանակերտ քաղաքում համերգներ են կազմակերպվել 4 տարբեր հարթակներում` Վերածննդի հրապարակում, Ազատամարտիկների պուրակում, Ստեփան Շահումյանի անվան պուրակում, Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում: Շարունակվել են արցախի շնորհալի և տաղանդավոր երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես` ապահովվել է Արցախի երեխաների մասնակցությունը Երևանում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնին, իրականացվել է Արցախի շնորհաշատ երեխաների հետ համատեղ մանկական  ծրագիր»,-մասնավորապես  ասել է   նախարարը:
Ասուլիսին՝ Լ. Հովհաննիսյանն  առանձին-առանձին  անդրադարձել  է   նախարարության    իրականացրած  և  իրականացվելիք    ծրագրերին՝  ըստ   ոլորտների,  ինչպես  նաև  պատասխանել  լրագրողների  հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search