Artsakhpress

Հասարակական

Արցախցի երիտասարդները մասնակցել են միջազգային մի շարք միջոցառումների

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժինը 2019 թվականին իր գործունեությունը ծավալել է մի շարք ուղղություններով:

Արցախցի երիտասարդները մասնակցել են միջազգային մի շարք միջոցառումների

Արցախցի  երիտասարդները  մասնակցել  են   միջազգային     մի  շարք  միջոցառումների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  մասին  «Արցախպրես»-իթղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության, հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրականացվել են երիտասարդական դաշտի համակողմանի ուսումնասիրության և ԱՀ գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական կառույցների արդյունավետ փոխգործակցության համակարգի զարգացում, երիտասարդության ինքնիրացման պայմանների ու երաշխիքների ապահովման և երիտասարդության արժեքային կողմնորոշման դրական դաշտի ձևավորում, համահայկական և միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման ծրագրեր:
Նա տեղեկացրել է, որ «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքով երիտասարդության հարցերի համար նախատեսված է եղել 34 միլիոն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա՝ 2018 թվականի համեմատ, նվազել է 2 միլիոն ՀՀ դրամով, ինչը պայմանավորված էր երիտասարդության հարցերի բաժնի բյուջեից հոգևոր անվտանգությանը վերաբերող միջոցառումների տարանջատմամբ: Նախանշված գումարը 2019 թվականին ծախսվել է 95%-ով:
«Երիտասարդության ոլորտի համար ԱՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվել են Արցախում երիտասարդական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող երիտասարդական ծրագրերին արցախցի երիտասարդության մասնակցության ապահովմանը: «Երիտասարդության ինքնիրացման պայմանների ու երաշխիքների ապահովման և երիտասարդության արժեքային կողմնորոշման դրական դաշտի ձևավորում» գերակա ճյուղի՝ «Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվել «youngartsakh.am» կայքէջի ուղղությամբ, որի նպատակն է երիտասարդության շրջանում իրազեկվածության մակարդակի բաձրացումը, Արցախում իրականացվող ծրագրերի, միջոցառումների և երիտասարդների համար նոր նախագծերի և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը: Ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ-ից հրավիրված մասնագետների մասնակցությամբ՝ այդ թվում՝ «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» դասընթացը՝ 2 փուլով, որը կշարունակվի նաև 2020 թվականին՝ միջգերատեսչական սերտ համագործակցությամբ: «Մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ-ների գործունեությանն ու նրանց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերին աջակցություն» ծրագրի շրջանակներում ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվել Շահումյանի և Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոններին: Տարվա ընթացքում խորհրդատվական, մեթոդական, ինչպես նաև ֆինանսական-կազմակերպչական աջակցություն է ցուցաբերվել շրջաններում գործող կենտրոններին և համապատասխան բաժիններին տարբեր երիտասարդական միջոցառումների իրագործման նպատակով: Իրականացվել է «Արցախի Երիտֆորում» ամենամյա ծրագիրը, որին մասնակցել են հանրապետության 7 շրջաններից և մայրաքաղաք Ստեփանակերտից 18-25 տարեկան շուրջ 75 մոտիվացված երիտասարդներ: Ծրագրի նպատակն է՝ խթանել երիտասարդների ինքնազարգացման կարողությունները, նպաստել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքին և նորարարական ծրագրերի մշակմանն՝ ի նպաստ պետության զարգացման: «Սահմանափակ կարողություններով երիտասարդներին հասարակությանն ինտեգրում» ծրագրի շրջանակներում Արցախի հաշմանդամ երիտասարդների համար կազմակերպվել է միջոցառում»,-մանրամասնել է նախարարը և շարունակել, որ «Երիտասարդության հասարակական և քաղաքացիական ակտիվության խթանում» ծրագրի շրջանակներում նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՀ-ում գործող շուրջ 11 ՀԿ-ների և երիտասարդաց միությունների՝ տարաբնույթ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Տրամադրվել է շուրջ 5 միլիոն ՀՀ դրամի չափով գումար, որից 1 միլիոն ՀՀ դրամ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին:
Երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդման, ռազմահայրենասիրական, առողջ ապրելակերպի դաստիարակության, հայկական ավանդական ընտանեկան արժեքների պահպանման, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպման, տոն և հիշատակ օրերի նշանավորման, հայրենաճանաչողության, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր շրջաններում կազմակերպել են մի շարք միջոցառումներ, երիտասարդության համար հայրենաճանաչողական արշավներ, տոն և հիշատակի օրերի նշանավորմանն ուղղված համերգներ, ակցիաներ: Լ. Հովհաննիսյանը նշել է նաև, որ հերթական անգամ իրականացվել է «Ընտանեկան ճամբար-2019» միջոցառումը՝ ավելի քան 150 մասնակիցներով: Ծրագրի ընթացքում մասնակից թիմ-ընտանիքները հնարավորություն ունեցան արցախյան գեղատեսիլ բնության գրկում միասին անցկացնելու ու մասնակցելու ազգային-ավանդական, մարզա-տուրիստական մրցույթների:
«Համահայկական և միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման ծրագրի  շրջանակներում ապահովվել է մի շարք երիտասարդների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում իրականացվող միջոցառումներին, այդ թվում ապահովվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Հաղթանակի դեսպաններ» միջազգային մրցույթին Արցախից 1 երիտասարդի, Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Ցխինվալիում կայացած «Առաջին Ռուս-Օսական» երիտասարդական համաժողովին Արցախի երիտասարդական պատվիրակության (6 հոգի), ՌԴ քաղաք Օրինբուրգում կայացած «Եվրասիա Գլոբալ» միջազգային երիտասարդական ֆորումին (Международный молодежный форум «Евразия Global») 1 երիտասարդի, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Ապագա» համառուսաստանյան երիտասարդական առաջին ֆորումին (Первый всероссийский молодежный форум «Будущее») 2 երիտասարդի մասնակցությունը: Ինչպես նաև հոգացել ենք Արցախի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ ակումբ» ՀԿ թիմի մասնակցությունը «Արմենիա» հեռուստաալիքով համանուն հեռուստախաղին և Արցախի «ՈՒՀԱ» թիմի մասնակցությունը միջազգային լիգայի փառատոնին: Կազմակերպվել են նաև այլ միջոցառումներ, ակցիաներ, դասընթացներ: Արցախում երիտասարդության ոլորտում սոցիոլոգիական հետազոտության իրականացման նպատակով հրավիրվել են մասնագետներ: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել «CONIFA EURO 2019 ARTSAKH» ֆուտբոլի առաջնության և 7-րդ համահայկական ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին: Տարվա ընթացքում կազմակերվել է շուրջ 70 միջոցառում»,- ասել է նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search