Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Լիբանանին օգնելու հաղթահարել ճգնաժամը. Մակրոն

Փարիզը մտադիր է անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել կարգավորելու համար Լիբանանի քաղաքական իրավիճակը:

Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Լիբանանին օգնելու հաղթահարել ճգնաժամը. Մակրոն

Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Լիբանանին օգնելու հաղթահարել ճգնաժամը. Մակրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին չորեքշաբթի Երուսաղեմում հայտարարել է այցով Իսրայելում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի եւ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Մամուլի ասուլիսում Մակրոնի ելույթի հեռարձակումը կատարվել է Ելիսեյան պալատի Twitter-յան էջում, փոխանցում է News.am-ը:
«Ֆրանսիան իր կողմից հնարավոր ամեն ինչ կանի՝ Լիբանանի քաղաքացիներին օգնելու համար ներկայիս խոր ճգնաժամի իրավիճակում, որով անցնում է այս երկիրը»,- ասել է Մակրոնը: Նա նշել է, որ Ֆրանսիան Լիբանանին վերաբերվում է «բարեկամաբար» եւ «բարյացակամությամբ», որն «իսկապես թանկ է իր համար»:
Միաժամանակ, Մակրոնը շեշտել է, որ «անհրաժեշտ է աչալուրջ լինել ահաբեկչական գործունեության ցանկացած ձեւի հանդեպ, որը կարող է վարվել այս երկրից եւ սպառնալիք ներկայացնել Իսրայելի անվտանգությանը, եւ միաժամանակ սպառնալիք է կրում լիբանանցիների համատեղ գոյակցությանը»:
Լիբանանի նախագահ Միշել Աունը անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին անկախ սուննի քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել էր երկրի նոր կառավորություն ձեւավորել այն բանից հետո, երբ զանգվածային ցույցերի ֆոնին հոկտեմբերի 29-ին հրաժարական էր ներկայացրել Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարությունը: Նոր վարչապետը խոստացել էր մշակել «Լիբանանի փրկության բարեփոխումների իրատեսական ծրագիր» եւ հայտնել էր, որ համաձայն է ժողովրդական բողոքի շարժման պահանջներին, որը, նրա խոսքով, «քաղաքական կյանքին ճիշտ ուղղություն կտար»:
Լիբանանի նախագահը հունվարի 21-ին հաստատել էր երկրի նոր կառավարության կազմը՝ վարչապետ Դիաբի գլխավորությամբ: Կառավարությունը, որը պետք է Լիբանանը հանի սուր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամից, բաղկացած է 20 տեխնոկրատ նախարարներից, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական եւ մուսուլմանական համայնքները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search