Artsakhpress

Հասարակական

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել 105 տնտեսավարող սուբյեկտներում. գործընթացը շարունակվում է

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացվել են ստուգումներ 105 տնտեսավարող սուբյեկտներում:

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել 105 տնտեսավարող սուբյեկտներում. գործընթացը շարունակվում է

ՍԱՊԾ-ն  ստուգումներ  է   իրականացրել 105 տնտեսավարող  սուբյեկտներում.  գործընթացը  շարունակվում  է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում 31 տնտեսավարող սուբյեկտների և 10 ֆիզիկական անձանց նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքում 100.000-ական ՀՀ դրամ տուգանք է կիրառվել 21 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, 150.000-ական և 30.000-ական դրամ 4-ական տնտեսավարողների և 20.000-ական դրամ տուգանք՝ 10 ֆիզիկական անձանց նկատմամբ:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, նշանակվել է 3 մլն 20 հազար դրամի չափով տուգանք. երկու տնտեսավարող սուբյեկտների մասով հարուցված վարչական վարույթներն օրենքով սահմանված կարգով կարճվել են:

«Հայտնաբերվել և ոչնչացվել են հետևյալ ժամկետանց ապրանքները. մսամթերք՝ 258.8 կգ, կաթնամթերք՝ 167,2 կգ, քաղցրավենիք՝ 290,8 կգ, գազավորված ըմպելիքներ և հյութեր՝ 129,7 լիտր, կետչուպ՝ 8 կգ, խտացրած կաթ՝ 17.7 կգ, սառը թեյ՝ 24 լիտր, այլ ապրանքատեսակներ՝ 272, 6 կգ: Արձանագրվել է կենդանական ծագման սննդամթերքի՝ ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների թվով 77 խախտում: Իրականացվել է 188 ուսումնամեթոդական շրջայց և 6 անասնաբուժահամաճարակային մշտադիտարկում: Լաբորատոր փորձաքննություններ են կատարվել 662 նմուշի վերաբերյալ: Ուսումնամեթոդական շրջայցերի և իրազեկման տարբեր ակցիաների շնորհիվ իրականացվել են տեղեկատվական աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն այն էր, որ սպառողը լինի իրազեկ իր իրավունքներին և պաշտպանված: Աշխատանքները շարունակվելու են նաև 2020 թվականին»,-մասնավորապես ասել է Ա. Ներսիսյանը:

Նա ավելացրել է, որ ծառայության կողմից 2019 թվականին իրականացվել է թվով 890 դիտարկում, որոնց քանակը, 2018 թվականի համեմատ, աճել է 359-ով կամ 67.6%-ով: Դիտարկումների արդյունքում 323 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են խախտումներ: Հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրված հանձնարարականները սահմանված ժամկետներում հիմնականում կատարվել են:

Խոսելով ծառայության կողմից իրականացված մի շարք ծրագրերի մասին՝ Ա. Ներսիսյանը նշել է, որ «խոզերի աֆրիկական ժանտախտ» և այլ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման նպատակով իրականացվել է ուժեղացված վերահսկողություն խոզերի բուծման կանոնների պահպանման առումով, ինչի արդյունքում հարուցվել է 10 վարչական վարույթ:

ՍԱՊԾ պետը տեղեկացրել է, որ անցած տարի աշխատանքներ են իրականացվել նաև մոլախոտային բուսականության դեմ պայքարի, ձվի իրացման շուկայի ստուգման, հրդեհականխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA) Եվրոպայի առաջնության և ամենամյա 7-րդ համահայկական խաղերի ընթացքում իրականացված միջոցառումների ժամանակ սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանման համար սահմանել են վերահսկողություն:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսված ծրագրերին՝ մեր զրուցակիցն ասել է, որ փետրվար ամսից կմեկնարկեն իրազեկման և վերահսկման շրջայցերը հանրապետության բոլոր բնակավայրերում՝ երևան հանելու անասնաբուծության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտներում առկա բոլոր խնդիրները, ինչպես նաև տալու համարժեք գնահատական: Վերհսկողության ուժեղացմանը զուգահեռ՝ կստեղծվի նաև տեղեկատվական և մեթոդական աջակցության վիրտուալ հարթակ, որը հնարավորություն կտա քննարկելու ոլորտում առկա բոլոր հարցերը, բարձրացնելու նորերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search