Artsakhpress

Քաղաքական

Իտալացի պատգամավորը իր ելույթում անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերին

Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Իտալիայի Պատգամավորների պալատում ելույթ է ունեցել պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն։

Իտալացի պատգամավորը իր ելույթում անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերին

Իտալացի պատգամավորը իր ելույթում անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-ից 19-ը, Բաքվում իրականացվեցին այնտեղ բնակվող հայերի կոտորած և տեղահանություն՝ ազգային պատկանելիության հիմքով: Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից և հովանավորվել՝ տեղի իշխանությունների կողմից:
Չնայած 1988թ. Սումգայիթի իրադարձություններից հետո այդ նախկին խորհրդային հանրապետության տարածքում բնակվող հայերի մեծ մասը որոշել էր լքել իրենց տները, այնուամենայնիվ, 1990թ. սկզբին այնտեղ դեռևս բնակվում էին 35-40 հազար հայեր՝ շատ ավելի քիչ, քան 80-ականների վերջին արձանագրված 300 000 հայ բնակչությունը:
Ջարդերի զոհերի ստույգ թիվը հնարավոր չի եղել հաշվել, որովհետև տեղի իշխանությունները փորձում էին կոծկել փաստերը: Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների` բռնությունների զոհ է դարձել ավելի քան 450 մարդ: Հազարավոր բնակիչներ կորցրել են իրենց ողջ գույքը, որոշ ականատեսների վկայությամբ այդ բռնարարքների զոհ են դարձել նաև բազմաթիվ հրեաներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Ջարդերից փրկվածները, որպես փախստականներ, ապաստանել են աշխարհի տարբեր երկրներում՝ համալրելով սփյուռքը:
Պատմության ընթացքում Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Եվրոպական խորհրդարանը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերով դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ջարդերը: Ջարդերը և դրանց հետևանքները 2002թ. արձանագրել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:
Նշված հանցագործությունները, ինչպես նաև պատմության մյուս բոլոր հանցագործություններն անհրաժեշտ է հիշել և երբևէ չթաքցնել որևէ քարոզչության միջոցով, որպեսզի մարդկությունը հիշի դրանց մասին, և նման իրադարձություններն այլևս չկրկնվեն:
Շնորհակալություն, պարոն նախագահ»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Search