Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել Է Sina լրատվական պորտալը:
Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ են մշակել. Sina
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտալի տվյալներով՝ մեթոդը հաջողությամբ փորձարկվել Է Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն): Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել Է փրկել 53-ամյա տղամարդուն, որը գտնվում Էր օրհասական վիճակում: Հիմա նրա վիճակը կայունացել Է եւ շարունակում Է բարելավվել: Ինչպես պնդում են բժիշկները, շուտով նրան կհանեն կարանտինից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: