ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք հագեցած աշխատանք են տանում, և համոզմունք է հայտնել, որ իր այցն Իսրայել կծառայի երկկողմ հարաբերությունների շահերին:
Պուտինը պատմել է Նեթանյահուի հետ տարվող «հագեցած աշխատանքի» մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Մենք պարբերաբար շատ հագեցած աշխատանք ենք տանում վարչապետի հետ, և համոզված եմ, որ դա կօգնի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եվ, իհարկե, մենք այսօր մեծ առաքելություն ունենք հիշելու Հոլոքոստի զոհերին»,-նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին և նրա կնոջը հրավերի և հյուրընկալության համար:
Ռուսաստանի նախագահը ծաղկեփունջ է նվիրել Նեթանյահուի կնոջը, կարճ շփում է ունեցել վարչապետի հետ և գրառում է կատարել հյուրերի մատյանում:
ՌԴ նախագահը Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:
Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-: