Artsakhpress

Միջազգային

Սպիտակ տունն Ադամ Շիֆին մեղադրել է սուտ խոսելու համար

Սպիտակ տունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին (դեմոկրատ` Կալիֆոռնիա նահանգից) մեղադրել է ստի համար:

Սպիտակ տունն Ադամ Շիֆին մեղադրել է սուտ խոսելու համար

Սպիտակ տունն Ադամ Շիֆին մեղադրել է սուտ խոսելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջինս Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում հանդես է եկել ելույթով, այս մասին Սպիտակ տունը գրել է Twitter սոցիալական կայքում, հայտնում է  Tert.am-ը:
Վարչակազմից նաև հայտնել են, որ սկանդալային հեռախոսազրույցի ամբողջ ընթացքում, նախագահ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի խնդրել հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու դեմ:
«Ադամ Շիֆը ստում է, թե նախագահ Թրամփը հետաձգել է նախագահ Զելենսկու հետ հանդիպումը: Նախագահ Թրամփը Զելենսկուն Սպիտակ տուն է հրավիրել` առանց որևէ նախապայմանի, այն էլ երեք անգամ` ապրիլի 21-ին, մայիսի 29-ին և հուլիսի 25-ին: Առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպել են ՄԱԿ-ում»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական էջում:
Ինչպես հայտնի է, նախօրեին Սենատում լսումներ են սկսվել Թրամփի պաշտոնանկության գործով: Որոշում է ընդունվել արագացնել ընթացակարգը, որը կտևի մոտ երկու շաբաթ:
 ԱՄՆ Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ լսումների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կանխել են Ուկրաինային վերաբերող հավելյալ փաստաթղթեր ստանալու՝ դեմոկրատների պահանջը:
Ուկրաինայի հարցով փաստաթղթեր տրամադրելուն դեմ է հանդես եկել 53 սենատոր, կողմ է եղել 47 դեմոկրատ սենատոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատները պահանջել են ներկայացնել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կապերի, ինչպես նաև Ուկրաինայի ռազմական օգնության հետաձգման վերաբերյալ փաստաթղթեր: 
Սա ԱՄՆ պատմության մեջ երրորդ պաշտոնանկության գործընթացն է: Նախկինում դա տեղի է ունեցել նախագահ Էնդրյու Ջոնսոնի օրոք` 1868 թվականին, 1998 թվականին էլ նախագահ Քլինթոնի կառավարման ժամանակ: Երկու դեպքում էլ իմպիչմենթի մասին որոշումը կայացվել է Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատը դեմ է հանդես եկել այդ որոշմանը, և նախագահները շարունակել են պաշտոնավարել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search