Artsakhpress

Հասարակական

2019 թ.-ին արդարադատության նախարարությունում մուտքագրվել են 8081 դիմում-գրություններ. Արարատ Դանիելյանն ամփոփել է անցած տարին

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության և նրա ստորաբաժանումների կողմից 2019 թվականին աշխատանքներ են տարվել համակարգի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման ուղղությամբ: Շարունակական բնույթ են կրել ԱՀ օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի և իրավակիրառական պրակտիկայի բարեփոխման ուղղությամբ տարվող աշխատանքները:

2019 թ.-ին արդարադատության նախարարությունում մուտքագրվել են 8081 դիմում-գրություններ. Արարատ Դանիելյանն ամփոփել է անցած տարին

2019 թ.-ին արդարադատության նախարարությունում մուտքագրվել են 8081 դիմում-գրություններ. Արարատ Դանիելյանն ամփոփել է անցած տարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ նախարարության առջև դրված կարևորագույն խնդիրներից է հանդիսացել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրականացումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և համակարգի ստորաբաժանումների գործունեության բարելավումը: Միջոցներ են ձեռնարկվել համակարգի սոցիալ-տնտեսական զարգացման, գործունեության բարեփոխման և նյութատեխնիկական բազայի ընդլայնման ուղղությամբ: Գործուն և համակարգային բնույթ է կրել համակարգի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ տարվող հսկողությունը, դրա կազմակերպչական և մեթոդական կառավարումը, պրակտիկ օգնության ցուցաբերումն ու ստուգումների իրականացումը, վերհանված թերությունների և բացթողումների քննարկումն ու դրանց վերացման համար համապատասխան միջոցների կիրառումը: Անցած տարում նախարարն ընդունել է 93 քաղաքացիների: Բացի դրանից, այցելել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջանների և Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումներ, հանդիպել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, ծանոթացել առկա խնդիրներին ու տվել անհրաժեշտ ցուցումներ: Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի, Կառավարության, ԱԺ պետական-իրավական հարցերի և պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության մշտական հանձնաժողովների նիստերում և ԱԺ քննարկմանն է ներկայացրել 84 օրենքների և կառավարության 17 որոշումների նախագծեր:
«Նախարարությունում մուտքագրվել են 8081 (7174) դիմում-գրություններ, որոնցից 4403 (3981) պետական մարմինների և նախարարության տարածքային ստորաբաժանումների, 3592 (3116) աշխատակազմի աշխատակիցների (կազմակերպչական բնույթի), հասարակական կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, իսկ 86 (77) քաղաքացիների կողմից: Առօրյա բնույթ են կրել քաղաքացիների ընդունելությունները, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու աշխատանքները»,- նշել է Ա. Դանիելյանը:
Մամուլի ասուլիսին արդարադատության նախարարը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search