Անցած տարում Արցախի նոտարական գրասենյակների կողմից կատարվել են 19 հազար 176 (16 հազար 857) նոտարական գործողություններ, որոնց դիմաց գանձվել է 28 միլիոն 397 հազար 500 (23 միլիոն 62 հազար 800) դրամ պետական տուրք:
Նոտարական գրասենյակների կողմից կատարվել են 19 հազար 176 նոտարական գործողություններ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ 2019 թ.-ին կազմակերպվել է նոտարական վիճակագրության ամփոփում և պրակտիկայի ուսումնասիրություն, ԱՀ պետական նոտարների կողմից հաստատված կտակների երկրորդ օրինակների հաշվառում և պահպանում:
«Կատարված նոտարական գործողությունների ընդհանուր թվից 6.046-ը(5.989) բաժին է ընկել Ստեփանակերտի թիվ 1,5649-ը (5.111)Ստեփանակերտի թիվ 2, 2.047-ը(1.542) Ասկերանի, 984-ը(816)Մարտակերտի, 1.862-ը(1.438) Մարտունու,1.235-ը (894) Հադրութի, 550-ը(486) Շուշիի, 567-ը (505)Քաշաթաղի և 236-ը (76) Շահումյանինոտարական գրասենյակներին: 2018թվականի համեմատությամբ նոտարական գործողությունների քանակը նվազել է 2.319-ով, իսկ պետական տուրքը` 5 միլիոն 334 հազար 700 դրամով»,- ավելացրել է Ա. Դանիելյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-: