Artsakhpress

Հասարակական

Անցած տարում դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել են 606 մուտքեր

2019 թվականին դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել են շուրջ 606 մուտքեր, այդ թվում ներառված են նախորդ տարվանից փոխանցված մուտքերը:

Անցած տարում դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել են 606 մուտքեր

Անցած տարում դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել են 606 մուտքեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ավելացրել, որ նշված մուտքերից 118-ի կատարումը փոխանցվել է 2020 թվական, իսկ նախորդ տարվանից փոխանցված մուտքերի թիվը կազմել էր 128 հատ:

«2018 թ.-ի համեմատությամբ՝ 2019 թ.-ին մուտքերի թիվը (չհաշված փոխանցվածները) քանակապես նվազել է 18-ով կամ 3.6 %-ով, իսկ ավարտված մուտքերը նվազել է 16-ով կամ 3.8 %-ով: Նվազումը պայմանավորված է շինարարատեխնիկական և կենսաբանական տեսակներով ինչպես մուտքերի, այնպես էլ կատարման նվազումով: Լաբորատորիայում գրանցված 606 մուտքերից կատարմամբ ավարտվել և նախաձեռնողներին է հանձնվել 408-ը, ըստ տեսակների 439 եզրակացություն, 2018 թ.-ի համեմատ կատարված փորձաքննությունների քանակը ըստ տեսակների նվազել է 13-ով կամ 2.9 %-ով»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը: Նախարարը նշել է, որ հանձնաժողովային և համալիր կարգով կատարվել են համապատասխանաբար 2 և 30, իսկ միանձնյա` 376 փորձաքննություններ: Փորձագետները հարցաքննության և դատական նիստերին մասնակցել են 39 անգամ: Դատական փորձաքննությունների լաբորատորիայի փորձագետները ուսումնասիրել են 1399 օբյեկտներ:

«Դատաքննչական պրակտիկայում փորձաքննության առջև դրվող խնդիրների լուծման հաջողությունը մեծապես կախված է փորձագետի մասնագիտական պատրաստվածության մակարդակից, փորձագիտական հետազոտության տվյալ բնագավառում կիրառվող ժամանակակից մեթոդներին ու սարքավորումներին տիրապետելու և պրակտիկ աշխատանքում դրանք կիրառելու նրա հմտությունից: Լաբորատորիայում առանձնակի ուշադրություն է դարձվում դատական փորձաքննության տարբեր մասնագիտություններով նոր կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացին: Լաբորատորիայի մեկ փորձագետ վերապատրաստման է ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն: Լաբորատորիայում իրականացվում է 10 տեսակի փորձաքննություն»- ավելացրել է Ա. Դանիելյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Search