ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը:
Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 506. ԿԸՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաձայն ընթացիկ տարվա հունվարի 23-ին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տեղեկանքի՝ Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 506:
Ընտրողների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմում է 39 հազար 218, Ասկերանի շրջանում` 11 հազար 832, Հադրութի շրջանում` 8617, Մարտակերտի շրջանում` 13 հազար 92, Մարտունու շրջանում`17 հազար 398, Շահումյանի շրջանում` 2136, Շուշիի շրջանում` 3930, Քաշաթաղի շրջանում` 7283:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-: