Ռուսական С-400 ՀՕՊ համալիրները համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ՝ պնդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
С-400 ՀՕՊ համալիրները համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ. Չավուշօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Պնդում են, թե С-400-երը եւ F-35-երն անհամատեղելի են: Ահա մեր առաջարկը՝ եկեք ստեղծենք աշխատանքային խումբ, այն կարող է գլխավորել ՆԱՏՕ-ն, եւ թող փորձագետները գնահատական տան եւ հայտնեն մեզ: Մենք կարծում ենք, որ դրանք համատեղելի են: Ռուսական համալիրները որեւէ սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համակարգերի, նրա դաշնակիցների համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -68-: