Artsakhpress

Միջազգային

Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և խնդրել վերջինիս, որպեսզի միջնորդի դեր ստանձնի Անկարայի և Կիպրոսի հույների միջև:

Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը

Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ Անաստասիադիսը դիմել է Մերկելին, որպեսզի հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը քննարկի նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող  հորատման աշխատանքների հարցը, փոխանցում է ermenihaber-ը:
Կիպրոսի նախագահը նաև խնդրել է, որ Մերկելը հորատման աշխատանքները դադարեցնելու շուրջ իր ուղերձը փոխանցի Թուրքիային: 
Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ:  
Հիշեցնենք, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրականում նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնելու պատճառով Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև հարաբերությունները սրվել են: 
Թուրքիայի պնդմամբ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Այս «հիմնավորմամբ»` Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search