Artsakhpress

Քաղաքական

2019 թ-ի առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 923 մլն ՀՀ դրամ. Արայիկ Բաղրյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 923 մլն ՀՀ դրամ՝ 2018 թվականի 6 մլրդ 151 մլն հազար դրամի փոխարեն. այն ԱՀ պետական բյուջեում կազմում է 5.7 %:

2019 թ-ի առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 923 մլն ՀՀ դրամ. Արայիկ Բաղրյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2019 թ-ի առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են  6  մլրդ  923  մլն    ՀՀ  դրամ.    Արայիկ    Բաղրյանը  հանդես  է  եկել   մամուլի  ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   այս  մասին     այսօր՝  հունվարի  24-ին  կայացած    մամլո  ասուլիսի   ժամանակ  ասել է  ԱՀ  առողջապահության  նախարար   Արայիկ  Բաղրյանը:
 
Նրա  խոսքով՝   Արցախի առողջապահության համակարգի 2019թ. կատարողականը կազմել է 6  մլրդ   720 մլն  ՀՀ դրամ.  բյուջեն կատարվել է  97,1 %-ով:
 
«Արցախի առողջապահության նախարարությունը հաշվետու տարում ուշադրություն է դարձրել հանրապետության բնակչության, ինչպես  նաև  մոր և մանկան առողջության պահպանմանը, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, բոլոր բուժհիմնարկները անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրման գործընթացին, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը, անվճար և արտոնյալ պայմաններում դեղորայք ստանալու իրավունք ունեցող բնակչությանն անհրաժեշտ դեղորայքով ապահովմանն ու այլ խնդիրների: Բնակչության առողջության պահպանումը պետության կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը: Մեր  համակարգն,    իրագործելով բնակչության առողջության պահպանման վերաբերյալ Արցախի նախագահի նախընտրական ծրագրի դրույթները և առաջնորդվելով այս ոլորտում ԱՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական կառույցների համաչափ զարգացման գործընթացը»,-մասնավորապես  ասել է  նախարարը:
 
Ըստ   Ա. Բաղրյանի՝ 2019 թվականին առողջապահության նախարարությունն  իր գործունեությունն   իրականացրել է թվով 17 բուժհիմնարկների միջոցով (11 փակ բաժնետիրական ընկերություններ, 6 պետական ոչ առևտրային կազմակերպություններ), որոնցից 7-ը շրջանային  բուժմիավորումներ են: 2019 թվականի հունվարից վերակազմակերպման ձևով «Հանրապետական բժշկական կենտրոն»-ին է միացվել «Ուռուցքաբանական դիսպանսերը», իսկ «Արևիկ» մանկական բուժմիավորմանը՝ ինֆեկցիոն հիվանդանոցը։
 
«Նշված բուժհիմնարկների միավորման արդյունքում հաստիքների կրճատում չի նախատեսվել։ Արդյունքում ունենք բուժսպասարկման մատչելիություն ու որակի բարձրացում, ինչպես նաև հնարավորությունների և ներուժի արդյունավետ տնօրինում ու նպատակային ֆինանսավորում։ Նախարարության ենթակայության տակ գործում են նաև թվով 5 տեղամասային հիվանդանոցներ, 20 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 205 բուժակ-մանկաբարձական կետեր:   Ընդհանուր առմամբ՝ համակարգի բուժհիմնարկներում աշխատում  է  336 բժիշկ, 1366 բուժքույր, 923 ադմինիստրատիվ և այլ մասնագետներ: Բուժհիմնարկների մահճակալային ֆոնդը կազմում է 755։  Արցախի առողջապահության համակարգում առկա է 41 միավոր սանիտարական տրանսպորտային միջոց և 7 ռեանիմոբիլ: Նախատեսվում է 2020 թվականին պարկը համալրել 10 նոր մեքենայով»,-ավելացրել  է   նախարարը։
 
Ասուլիսի   վերջում    Ա. Բաղրյանը    պատասխանել  է    լրագրողների  հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search