Artsakhpress

Միջազգային

Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության դեմ բողոքի զանգվածային ցույց Բաղդադում

Հազարավոր իրաքցիներ մայրաքաղաք Բաղդադում բողոքի երթ են իրականացնում ընդդեմ երկրում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության:

Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության դեմ բողոքի զանգվածային ցույց Բաղդադում

Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության դեմ բողոքի զանգվածային ցույց Բաղդադում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զանգվածային ակցիան գլխավորում է իրաքցի ազդեցիկ շիա հոգևորական Մոքթադա ալ-Սադրը: Երթն ուղեկցվում է հակաամերիկյան կարգախոսներով:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը կողմ էր քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի։ Այդ նախաձեռնությունը հաջորդել էր Իրաքի տարածքում ամերիկյան ուժերի գրոհին, օրեր անց էլ Իրանը հրթիռակոծեցԻրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը։

Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5 հազար 200-ի: 2014 թվականից սկսած Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:




         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

    Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

    Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

    Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

    Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

    Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

    Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

    ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

    Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

    Search