Artsakhpress

Հասարակական

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվել կանանց կոնսուլտացիայի աշխատանքներին՝ հղիների պարտադիր հետազոտման և վաղ հաշվառման ուղղությամբ, ինչպես նաև նեոնատալ բաժանմունքի գործունեությանը:

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է  արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ նշելով, որ 2019 թվականին հանրապետության բուժհիմնարկներում ծնվել է 1994 երեխա, որից 1698-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում:

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված են արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ։

«Հայաստանի Հանրապետության համապատասխան բժշկական կենտրոնի հետ պայմանավորվածության համաձայն նախատեսվել է տարեկան 15 զույգի արտամարմնային բեղմնավորման (ЭКО) կազմակերպում՝ մասնակի վճարովի հիմունքներով։ 2019 թվականին արտամարմնային բեղմնավորման է ուղարկվել 8 զույգ։ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1048-Ն որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգի ու շահառուներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նոր դրույթներ, որոնցից կօգտվեն նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները»,- ավելացրել է Ա. Բաղրյանը։

 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search