Artsakhpress

Միջազգային

Սիրիան վերադարձրել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը. Լավրով

Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը:

Սիրիան վերադարձրել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը. Լավրով

Սիրիան վերադարձրել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին, ինչպես գրում է Tert.am-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 
«Իրավիճակը բարելավվում է: Տարածքը, որը վերահսկում են ահաբեկիչները, շարունակում է կրճատվել: Եվ, իհարկե, շարունակվում է ահաբեկչական խմբավորումների մնացորդների վերացման աշխատանքն ինչպես Իդլիբի գոտում, այնպես էլ երկրի հյուսիս-արևելքում»,- ասել է նա ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենի հետ բանակցություններից առաջ:
Ավելի վաղ Պեդերսենի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Ֆենտոնը հայտնել էր, որ հատուկ պատվիրակը մտադիր է ուրբաթ Մոսկվայում բանակցություններ վարել Լավրովի և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ: Նա հավելել էր, որ հաջորդ շաբաթ Պեդերսենը կայցելի Դամասկոս, այնուհետև ճեպազրույց կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search