Artsakhpress

Հասարակական

Հանրապետությունում նվազել է մահացությունների թիվը. Արայիկ Բաղրյան

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է 1155 մահացության դեպք՝ նախորդ տարվա 1185-ի դիմաց։

Հանրապետությունում նվազել է մահացությունների թիվը. Արայիկ Բաղրյան

Հանրապետությունում  նվազել   է   մահացությունների   թիվը.  Արայիկ  Բաղրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նա նշել է, որ, առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդանոցային մահերը կազմել է 250 դեպք: «Հիվանդանոցային մահերից 9-ի պատճառ են դարձել վթարները կամ դժբախտ պատահարների հետ, 85-ին՝ արյան շրջանառության հիվանդությունները, որոնցից 54-ը՝ ինսուլտ ու 22-ը՝ ինֆարկտ: Մահացության դեպքերից 98-ը 76-ից բարձր տարիք ունեցողներն են, 43-ը՝ 66-75 տարեկաններն են և 43-ը՝ 56-65: Մահացությունների հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:

Հիվանդանոցային մահերը հիմնականում պայմանավորված են «Հանրապետական բժշկական կենտրոն» ծանր հիվանդների տեղափոխմամբ, որոնց ծանրակշիռ մասը տարեցներ են»,- մանրամասնել է նախարարը:

 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Search