«Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել, բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն». Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանն այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած միջադեպին եւ ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:
«Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել, բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն». Դավիթ Տոնոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախարար Տոնոյանը` նշելով, որ շուտով կտեղափոխվի Երեւան:
Նախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթեւ վիրավորում:
Հարցին, թե միջադեպը միջանձնային է եղել, թե ոչ, նախարար Տոնոյանն ասաց, որ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: