Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Այսօր`հունվարի 25-ին, «Վստահություն» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Արցախի հիդրոէներգետիկայի ոլորտում էկոհամակարգային մոտեցման ներդրման և շրջակա բնական միջավայրի կայունության հնարավորությունները» թեմայով։

Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել «Վստահություն» կուսակցության նախագահ Գրիգորի Սահակյանը: Նրա խոսքով՝ քննարկաման կազմակերպման համար առիթ է հանդիսացել հասարակական և մասնագիտական լայն շրջանակների կողմից ՀԷԿ-երի կառուցման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող որոշակի վնասների և առաջացող բնապահպանական խնդիրների բարձրաձայնումը։
«Այդ առումով մտահոգության դրսևորում է վերջերս Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հայտարարած հացադուլը։ Թեման երկար ժամանակ է, ինչ արդիական է ու դարձել է «Վստահություն» կուսակցության ծրագրի առանցքային հարցերից մեկը: Քննարկման նպատակը ոչ թե ՀԷԿ-երի գործնեության դադարեցումն է, այլ նշված գործընթացի՝ բնապահպանական նորմերի պահպանմամբ ու առանց չարաշահումների կազմակերպումը»,-մասնավորապես ասել է նա:
Կլոր սեղան-քննարկմանը ներկա Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը ներկայացրել է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության գործառույթները ՀԷԿ-երի կառուցման պրոցեսում և նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումները մշտադիտարկման, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։
Այնուհետև ներկաների կողմից  արտահայտվել են մասնագիտական  տարբեր տեսակետներ քննարկվող հարցի շուրջ:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search