Artsakhpress

Սփյուռք

Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում էկումենիկ աղոթք է կայացել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված է Սուրբգրային հետևյալ համարը. «Նրանք մեր հանդեպ չափից ավելի մարդասիրություն ցույց տվին» (Գործք 28. 2):

Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում էկումենիկ աղոթք է կայացել

Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում էկումենիկ աղոթք է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  տեղեկացնում են Ռումանիայի հայոց թեմի մամուլի դիվանից։
«Էկումենիկ աղոթքին մասնակցում են Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Հունա-Կաթոլիկ, Հռոմեա-Կաթոլիկ, Գերմանիայի Լութերական Ավետարանական, Անգլիկան, Կալվին Բողոքական եկեղեցիները:
Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝
Հունվարի 18 - միասնական աղոթք Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում, հունվարի 19 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվարի 20 – Հունա-Կաթոլիկ Սուրբ Բարսեղ Մեծ տաճարում, հունվարի 21 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվար 22 – Անգլիկան եկեղեցում, հունվարի 23 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 24 – Կալվին Բողոքական եկեղեցում, հունվար 25 – Ռումին Ուղղափառ եկեղեցում:
Հունվարի 21-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Աուրել Պերկան, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ Ֆերնանդո քահանա Ռեիսը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ: Խոսքով հանդես եկան Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Թեմակալ Առաջնորդ Տաթև Սրբազանը:
Հունվարի 25-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Անգլիկան եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի հայոց թեմի: Թեմակալ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը ներկայացրեց Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. «Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ այս տարի ևս առիթ և հնարավորություն ընձեռեց համախմբվելու և կանգնելու միասնական աղոթքի` քրիստոնեական արժեքների բացահայտման և վերարժեվորման համար: Կարևորում ենք ընտրված թեման, քանզի ժամանակակից աշխարհում և ընդհանրապես բոլոր ժամանակներում մարդկային փոխհարաբերություններում մշտապես պակասել են սիրո, գթասրտության և մարդասիրության գաղափարները:
Մարդ-Աստված և մարդ-մարդ փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու,  մարդասեր կամ գթասիրտ լինելու ճանապարհը Տիրոջը նմանվելու, Աստծո հետ երկխոսելու ճանապարհն է,  քանզի Աստված Կատարյալ Սեր է: Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Ավետարանում Քրիստոս ասում է՝ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. ԺԵ 5): Առանց Քրիստոսի հետ հարաբերվելու՝ չենք կարող լիարժեք կյանքով ապրել: Հիսուս մեզ սովորեցնում է նաև, թե որն է իրական փոխհարաբերությունների հիմքը: Դա սերն է: Պիտի սիրենք մեկս մյուսին այնպես, ինչպես Քրիստոս մեզ սիրեց: Առանց սիրո  չկա փոխհարաբերություն:
Արարելով Ադամին՝ Աստված տեսավ, որ մարդը փնտրում է իր նմանին և նրա համար լավ չէ մենակությունը, այսպես ստեղծվեց Եվան: Բայց մարդը մեղանչեց ու հեռացավ Աստծուց, այդպիսով խախտվեց ներդաշնակությունը: Այսօր էլ, որքան մարդը շարունակում է հեռանալ Աստծուց, այդքան հեռանում է իր նմանից: Աստծուն չընդունող մարդիկ չարությամբ են լցված նաև այլ մարդկանց նկատմամբ: Սա կարծես օրինաչափություն է դարձել: Քրիստոս եկավ աշխարհ՝  շտկելու մարդկային փոխհարաբերությունները: Այսօր էլ մենք խնդիր ունենք հասնելու ճշմարիտ փոխհարաբերությունների: Մարդը ոչնչի չի կարող հասնել՝ մեկուսացման ճանապարհն ընտրելով: Որքան էլ չարիքն ու խաբկանքը, անտարբերությունն ու թշնամանքը շատ են, բայց այնուամենայնիվ մարդասեր, կարեկից ու բարի մարդիկ դեռ կան. եթե չենք կարողանում նման  մարդկանց տեսնել՝  խնդիրը մեր մեջ է: Պետք է սկսենք ճանաչել աշխարհը և ճանաչել՝ սիրով, Աստծուն սիրելով: Քանի որ սիրո մեջ է դրսևորվում մարդու ազատությունը:
Քանի որ մարդիկ ստեղծված են «Աստծու պատկերով», բոլորն էլ կարող են բարի լինել (Ծննդ. Ա 27)։ Օրինակ, երբ Պողոս առաքյալը Հուլիոս անունով մի զինվորականի հսկողությամբ ուղևորվում էր Հռոմ, այդ մարդը «բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ Սիդոն քաղաքում նա գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր մասին» (Գործք ԻԷ 3)։ Որոշ ժամանակ հետո Մալթայի բնակիչները «արտասովոր մարդասիրություն» դրսևորեցին Պողոսի և իր հետ եղողների նկատմամբ, որոնք նավաբեկության էին ենթարկվել։ Նրանք «կրակ վառեցին» և «օգնություն ցույց տվեցին» տուժածներին (Գործ. ԻԸ 1,2)։ Մարդասիրություն են են դրսևորում նույնիսկ Աստծուն չճանաչող մարդիկ (Գործք ԻԷ 3; ԻԸ 2)։ Մալթայի բնակիչները, որ չէին ճանաչում Պողոս առաքյալին, մարդասիրություն ցուցաբերեցին, ընդունեցին, թեև չէին ճանաչում ճշմարտությունը, բայց կարծես թե զգացին ու տեսան ներքին տեսողությամբ: Էքզյուպերին ասում է՝ սրատես է միայն սիրտը, ամենագլխավորն աչքերով չես տեսնի: Այն, ինչ հաճախ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտելու: Եթե փորձենք սահմանել սերը, ապա լավագույն պատասխանը, որ պիտի տանք, հետևյալն է՝  Աստված սեր է, իսկ Աստծո Խոսքը, քրիստոնեությունը՝ սիրո քարոզ՝ ուղղված համայն մարդկությանը:
Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ նա, ում մեջ սեր կա, Աստծո Կամքն է կատարում, Նրա աշակերտն է. «Նրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհ. ԺԳ 35), ահա, սա է մարդկանց ուղղված աստվածային պատգամը: Ի վերջո, պետք է հաշտ լինենք ինքներս մեզ քեզ հետ, մեր խղճի հետ, անսանք Աստծո ձայնին, որը մեր ներսում է, այդ ժամանակ կզգանք աստվածային սերը, որ զերծ է եսակենտրոնության վերածվելուց, որը զգում ենք յուրայինների և նույնիսկ օտարների հանդեպ, քանզի Աստված սեր է, իսկ ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ: Պողոս առաքյալն ասում է. «Եվ ոչ ոքի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը» (Հռոմ. ԺԳ 8):
Մենք մեծապես ուրախ ենք, որ ամեն տարի քրիստոնյա մեր եղբայրների հետ միասնաբար աղոթքի ենք կանգնում` հանուն աստվածային սիրո, հանուն խաղաղության, և համերաշխության, եկեղեցիների միջև երկխոսության ու համագործակցության խորացման, մտքերի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում էկումենիկ աղոթքի մասնակից բոլոր եկեղեցիների առաջնորդներին ու ներկայացուցիչներին, բոլոր կազմակերպիչներին: Մեր միասնական աղոթքը թող առիթ դառնա առավել զորանալու ու Քրիստոսի կենարար Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելով առավել մոտենալու և մերձենալու Տիրոջը: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ այսուհետ մեր գործերով փառավորվի Տիրոջ անունը, որպեսզի մարդը կարողողանա իր քայլերն ուղղել դեպի Աստված` հաշտ ու ներդաշնակ լինելով իր Արարչի, բնության ու ինքն իր հետ՝ վայելելով Տիրոջ օրհնություններն ու շնորհները, հեռու ամեն տեսակ չարությունից, անտարբերությունից ու թշնամանքից»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search