Չինաստանի կառավարությունն ընթացիկ տարում բյուջեից 60,33 մլրդ յուան (8,75 մլրդ դոլար) կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար:
Չինաստանը 2020 թվականին 8,75 մլրդ դոլար կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը:
«Այս միջոցները կձեռնարկվեն նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ղեկավար աշխատանքային խմբի որոշմանը համապատասխան, այն ծախսերն ապահովելու նպատակով, որոնք անհրաժեշտ են դրա վերացման հիմնարար միջոցառումներն ուժեղացնելու համար»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակված Է նախարարության պաշտոնական Էջում:
Դրանում նշվում Է, որ ներկայում գլխավոր խնդիրներից մեկն Է՝ թույլ չտալ, որ թոքաբորբը տարածվի գյուղական վայրերում:
Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել Է 2,8 հազարը, մահացել Է 81 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին Է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին: Դրանց հաջորդում են Գուանդունի, Հենանի եւ Չժեցզյանի նահանգները: Պեկինում ի հայտ Է բերվել 68 ախտահարված, Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյանի նահանգում, ըստ նորացված վիճակագրության, արդեն մահացել Է 21 մարդ:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Չինաստանի նախադպրոցական հիմնարկություններում, միջնակարգ դպրոցներում եւ բուհերում ուսումնական գործընթացի վերսկսումը հետաձգվել Է անորոշ ժամանակով:
Պաշտոնապես լուսնային օրացույցով Նոր տարվա հանգստյան օրերն ավարտվում են փետրվարի 2-ին:
Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, երկրի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) Է հատկացրել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի կենտրոնական նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նրա տվյալներով՝ կենտրոնական ֆինանսական բյուջեից արտակարգ դրամական օգնության տրամադրմանն արդեն հավանություն Է տվել Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն: Միջոցները կուղղորդվեն թոքաբորբով ախտահարվածների համար երկու հիվանդանոցի կառուցմանը, ինչպես նաեւ հատուկ բժշկական սարքավորումների գնմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-: