Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցը հայտարարել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին:
Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է iz.ru կայքը:
Շարեցը հայտարարել է նաև երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ներկայիս կառավարական կազմով ինքը չի կարող մարդկանց ցանկություններն իրականություն դարձնել:
«Ամենաարդար տարբերակը խորհրդարանի արտահերթ ընտրությունները կլինեն»,-ասել է վարչապետը:
Մարյան Շարեցը Սլովենիայի կառավարության ղեկը ստանձնել է 2018 թվականի սեպտեմբերին: Ոչ մի համազգային ընտրություններում նա հաղթանակ չի տարել: 2017 թվականի ընտրություններին նա զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով երկրի ներկայիս նախագահ Բորուտ Պախորին, իսկ 2018 թվականի ամռանը «Մարյան Շարեցի ցուցակը» խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել է երկրորդ տեղը` հավաքելով ձայների 12,65%-ը: Այս ընտրությունները արտահերթ էին և տեղի են ունեցել նախկին վարչապետ Միրո Ցերարայի հրաժարականից հետո:
Շարեցը կոալիցիոն կառավարությունը գլխավորել է տևական բանակցությունների արդյունքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: