Artsakhpress

Սպորտ

Լեգենդար Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանումը, հայ օդաչուն, հայտնի մարդկանց ցավակցությունները

Ամերիկյան լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման լուրը մեծապես ցնցել է մարզիկի երկրպագուներին ողջ աշխարհում:

Լեգենդար Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանումը, հայ օդաչուն, հայտնի մարդկանց ցավակցությունները

Լեգենդար Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանումը, հայ օդաչուն, հայտնի մարդկանց ցավակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բրայանթն իր 13-ամյա դուստր Ջիանայի և ուղղաթիռում գտնվող մյուս 7 անձանց հետ Օրինջ Քաունթիից մեկնում էր Թաուզանդ Օուկս՝ բասկետբոլի մարզումների, գրում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:
Վթարը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում, հունվարի 26-ին` տեղի ժամանակով առավոտյան 9:47-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նախքան Կալաբասասի լեռներում կործանվելը ուղղաթիռը շուրջ 15 րոպե պտտվել է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի երկնքում:
Ուղղաթիռի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը: Ըստ Fox News-ի՝ նա բարձրակարգ օդաչու է եղել և ունեցել է անգամ մառախուղի պայմաններում թռիչքներ իրականացնելու իրավունք: Արա Զոբայանի ընկերները և գործընկերները սոցիալական ցանցերում սգում են նրա մահը՝ ասելով, որ նա ուղղաթիռի օդաչուներին սովորեցնում էր թռչել և շատ սիրված էր մասնագիտական շրջանակներում: 
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառն է եղել թանձր մառախուղը և վատ տեսանելիությունը:
Բրայանթի մահվան լուրից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լոս Անջելեսի Staples Center մարզահամալիրի մոտ, որտեղ գտնվում է Բրայանթի թիմի՝ «Լոս Անջելես Լեյքերսի» մարզադաշտը:
«Գրեմիի» մրցանակաբաշխության արարողությունը նույնպես սկսվել է՝ Քոբի Բրայանթին հարգանքի տուրք մատուցելով:
Նյու Յորքի Մեդիսոն Սքուեյր Գարդենը լուսավորվել է «Լոս Անջելես Լեյքերսի» գույներով՝ մանուշակագույնով և ոսկեգույնով:
Քոբի Բրայանթի մահը սգացել են քաղաքական գործիչներ, մարզիկներ, տարբեր աստղեր:

«Չնայած Քոբի Բրայանթը բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր, սակայն նա նոր էր սկսում ապրել: Նա այնքան շատ էր սիրում իր ընտանիքը և այնքան մեծ կրքով էր նայում ապագային: Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստը ավելի ողբերգական է դարձնում այս պահը»,- «Թվիթերում» գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Donald J. Trump @realDonaldTrump

Kobe Bryant, despite being one of the truly great basketball players of all time, was just getting started in life. He loved his family so much, and had such strong passion for the future. The loss of his beautiful daughter, Gianna, makes this moment even more devastating....

98.6K people are talking about this

«Քոբին լեգենդ էր խաղադաշտում: Ջիանայի կորուստը մեծապես ցնցել է մեզ՝ որպես ծնողների: Միշելը և ես մեր սերն ենք փոխանցում Վանեսային և Բրայանթների ընտանիքին այս ողբերգալի օրը»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Barack Obama @BarackObama

Kobe was a legend on the court and just getting started in what would have been just as meaningful a second act. To lose Gianna is even more heartbreaking to us as parents. Michelle and I send love and prayers to Vanessa and the entire Bryant family on an unthinkable day.

644K people are talking about this

«Բառեր չունեմ՝ արտահայտելու այն ցավը, որ զգում եմ իմ եղբոր դուստր Ջիջիին և իմ եղբայր Քոբիին կորցնելով: Ես սիրում եմ ձեզ և կկարոտեմ: Իմ ցավակցությունները Բրայանթների ընտանիքին և ուղղաթիռի մյուս ուղևորների ընտանիքներին»,- գրել է լեգենդար բասկետբոլիստ, Բրայանթի նախկին թիմակից Շաքիլ Օ’Նիլը:

SHAQ @SHAQ

There’s no words to express the pain Im going through with this tragedy of loosing my neice Gigi & my brother @kobebryant I love u and u will be missed. My condolences goes out to the Bryant family and the families of the other passengers on board. IM SICK RIGHT NOW

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter
406K people are talking about this

«Տխուր պահ է սպորտային աշխարհի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն ես եղել այնքան մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ, Քոբի՛»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանթների և այն բոլոր ընտանիքների համար, ում հարազատները զոհ գնացին այս սարսափելի ողբերգությանը: Հանգչի՛ր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանը:

Քոբի Բրայանթն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում: Կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել էր NBA-ի գավաթը, 18 անգամ ճանաչվել NBA-ի աստղ: Երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Բասկետբոլիստն իր սպորտային կարիերան ավարտել էր 2016-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search