Այսօր 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավարևմտյան շրջանում:
Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են Շիրազ քաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական «Թանսիմ» լրատվական կայքին։
Սեյսմիկ ցնցումները զգացվել են Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի շրջանում: Հնարավոր տուժաների կամ ավերածությունների մասին դեռևս հաղորդում չի ստացվել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 95 000 բնակչություն ունեցող Քազերուն քաղաքից 38 կմ դեպի արևելք ընկած հատվածում: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-: