Artsakhpress

Հասարակական

Արցախում մեծ շուքով նշվում է Զինված Ուժերի կազմավորման տոնը

Այսօր՝ հունվարի 28-ին, ԱՀ բարձրաստիճան մի խումբ այրեր հայոց բանակի ստեղծման և հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, արցախյան պատերազմում նահատակների և անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարերին:

Արցախում մեծ շուքով նշվում է Զինված Ուժերի կազմավորման տոնը

Արցախում   մեծ  շուքով  նշվում  է Զինված   Ուժերի  կազմավորման   տոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այլ այրեր, մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ ծաղկեպսակ և ծաղիկներ են տեղադրել զոհվածների հիշատակին: Իր հարգանքի տուրքը տալուց հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում շնորհավորել է համայն հայության տոն օրը:

Նրա խոսքով՝ հայոց պետականություն ստեղծելու գործում ամենակարևոր քայլը բանակ ստեղծելն էր, որը կասեցրեց ցեղասպան ադրբեջանցիների շարժը:

«Հայոց բանակը մեր խաղաղության և անվտանգության ամենակարևոր երաշխիքն է: Թող Աստված օրհնի հայոց զինված ուժերին, որպեսզի նրանք կարող լինեն մեր ժողովրդի կամքը կյանքի կոչել և բոլոր խնդիրներին լուծում տալ: Վստահ եմ, որ մեր բանակը, անկասկած, և՛ պատրաստ է, և՛ մարտունակ»,-նշել է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ ասել է, որ անկախության տարիների ամենակարևոր և շոշափելի ձեռքբերումներից է հայոց բանակի ստեղծումը, և ցանկացած պետականություն կենսունակ է հենց նրանով, որ կարողանում է ինքն իրեն պաշտպանել:

Նա մասնավորապես ավելացրել է. «Մեր բանակի ստեղծումն ամեն մի հայի համար հպարտության և ձեռքբերումների առումով անգնահատելի է:

ԱՀ-ում այդ տոնը կապելը հայրենյաց պաշտպանի օրվա հետ բնական է, որովհետև ամեն մի արցախցու համար հայրենիքի պաշտպանությունը ամենավեհ և կարևոր առաքելություններից մեկն է»:

ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանի խոսքով՝ հայկական բանակի կազմավորման օրվա խորհուրդը մեծ է յուրաքանչյուր քաղաքացու համար, որովհետև հենց 1992 թվականի հունվարի 28-ին է իրականացել հայ ժողովրդի երազանքը:

«Բանակն ապավոհում և երաշխավորում է երկրի անվտանգությունը: Հայոց բանակի շարքերում ծառայող բոլոր զինվորականները պատվով են իրականացնում իրենց խնդիրը: Կարող եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ այլևս երբեք մեր թշնամին չի կարող խաթարել մեր անդորրը, և եթե հարկ լինի, լիարժեք և խիստ պատասխանի կարժանանա հակառակորդը»,- ասել է Ս. Գևորգյանը:

Ազատամարտիկ Հենզել Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը շատ ուրախ ու հպարտ է, որ հայոց բանակի ստեղծումն Արցախում մեծ շուքով է նշվում:

Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերում ծառայում են խելացի, բանիմաց և մարտունակ հայորդիներ, ովքեր ապահովում են հայ ժողովրդի խաղաղ և անվտանգ առօրյան:

«Մենք՝ որպես ազատամարտիկներ, միշտ պատրաստ ենք կանգնել մեր երիտասարդների թիկունքին և մեր գիտելիքներով ու փորձով օգնել նրանց՝ հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության»,- հավելել է ազատամարտիկը:

Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 17:00-ին, հայոց բանակի ստեղծման և հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search