Artsakhpress

Հասարակական

«Զինվորի կողքին» ՀԿ-ն շնորհավորել է հայոց բանակի կազմավորման 28-ամյակը

«Զինվորի կողքին» հասարակական կազմակերպության անդամները հայրենյաց պաշտպանի տոն օրվա առթիվ այցելել են N զորամաս և շնորհավորել Զինված Ուժերի կազմավորման 28-ամյակը:

«Զինվորի կողքին» ՀԿ-ն շնորհավորել է հայոց բանակի կազմավորման 28-ամյակը

«Զինվորի կողքին»  ՀԿ-ն  շնորհավորել  է   հայոց  բանակի  կազմավորման  28-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Սերգեյ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կարևորելով նորակոչիկների դերը և պատասխանատվությունը հայրենյաց պաշտպանի գործում՝ իրենք մի խումբ զինվորների հետ այցելել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ աղոթք հղելու առ Աստված:
Այնուհետև ՀԿ-ի անդամները՝ նորակոչիկների հետ միասին, ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Ս. Գրիգորյանն ասել է, որ յուրաքանչյուր նորակոչիկ գիտակցում է հայրենիքի պաշտպան լինելու վսեմ առաքելությունը, իսկ նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ պետք է հիշենք մեր անցած ուղին, փառավորենք այն ստեղծողներին, արժևորենք ներկան՝ կերտելով էլ ավելի լուսավոր ու զարգացած հայրենիք:
«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ հայոց բանակի կազմավորման և հայրենյաց պաշտպանի տոն օրվա առթիվ:
Երախտապարտ ենք այն ազատամարտիկներին, զինված ուժերի շարքերը համալրած հերոսներին, ովքեր սատարում են մեր հայրենիքին և վտանգի պահին միշտ պատրաստ են կանգնելու սահմանին»,-մասնավորապես ասել է Ս. Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search