Artsakhpress

Տնտեսական

2019 թ-ի պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման. ԱՀ ֆինանսների նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2019 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10.4 % տնտեսական աճը, ինչպես նաև տարեկան արդյունքներով տնտեսական ակտիվության 9.8 % ցուցանիշը թույլ են տալիս   անցած  տարվա  համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան նախատեսվել է 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

2019 թ-ի պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման. ԱՀ ֆինանսների նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2019  թ-ի պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման. ԱՀ   ֆինանսների  նախարարը   հանդես  է  եկել     մամուլի  ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
Նրա  խոսքով՝   ըստ կանխատեսումների՝ 2019 թվականի համախառն ներքին արդյունքը   կկազմի  341  մլրդ դրամ, որը կապահովի շուրջ 9.1 %  տնտեսական աճ՝ 0.7 %  դեֆլյատորի  պայմաններում: 
«Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքը: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում սպասվող ցուցանիշները հետևյալն են.  արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի ավելի քան 164   մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 32 %-ով, շինարարության ծավալը կկազմի շուրջ 61 մլրդ դրամ` ապահովելով աճ 16.5 %-ի չափով, գյուղատնտեսության արտադրանքի  ծավալը կկազմի ավելի քան 77   մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 3 տոկոսային կետով: 2019 թվականի ընթացքում միջինացված գնաճը կազմել է   0.7 % (11 ամսվա գնաճ` 0.8 %՝  նախորդ տարվա 1,8  %-ի դիմաց):  2019 թվականի պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 60 մլրդ 141.6 մլն դրամ` ապահովելով պլանային առաջադրանքի 100.8  %   կամ պլանավորված ցուցանիշից ավել 461.5 մլն դրամով: 2018 թվականի համեմատ ավել է հավաքագրվել ավելի քան 5 մլրդ 859.0 մլն դրամ:  2019 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքի գծով բյուջե է մուտքագրվել 59 մլրդ 231.8 մլն դրամ՝ պլանավորված 58 մլրդ 794.7 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 0.7 %-ով կամ 437.1 մլն դրամով: Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերն աճել են 10.7 %-ով  կամ ավել 5 մլրդ 709.3 մլն դրամով, որից 308.9 մլն դրամը ապահովվել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հաշվին, իսկ մնացած 5 մլրդ 400  մլն դրամն ապահովվել է տնտեսության այլ ճյուղերում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվին, որը աննախադեպ ցուցանիշ է մեր երկրի համար: Այլ ճյուղերի հաշվին ավել հավաքագրման այսպիսի ցուցանիշ երբևիցե չի արձանագրվել, ինչը վերջին տարիներին  տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքների, տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացվող հետևողական վարչարարության արդյունք է: Հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարների մոտ 79 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին»,-մանրամասնել է   նախարարը: 
Նրա  խոսքով՝  Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկը կազմել  է  57 մլրդ 847    մլն դրամ` 2018 թվականի 51 մլրդ 428.2 մլն դրամի դիմաց: 
Ա. Հարությունյանն  ասել է, որ   2019  թվականի պետական բյուջեի փաստացի  ծախսերը կազմել են 113 մլրդ 330.8 մլն դրամ` ապահովելով նախատեսված ծրագրի 97.3 %-ը՝ 2018 թվականի 97.1 %-ի դիմաց: Ծախսերի աճը 2018 թվականի նկատմամբ կազմել է 8.7 մլրդ դրամ:
«2019 թվականի պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Պետական բյուջեի կատարման ընթացքում մեզ հաջողվել է ամբողջ ծավալով ֆինանսավորել աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու  սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը»,-նշել  է   նախարարը:
Ասուլիսի  վերջում   ԱՀ  ֆինանսների  նախարարը  պատասխանել է  լրագրողների   հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search