Artsakhpress

Տնտեսական

2019 թ-ի պետական բյուջեով ծրագրված հարկային եկամուտների պլանային առաջադրանքը տարվա ընթացքում ավելացվել է 4 մլրդ դրամով. նախարար

Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ ԱՀ 2019 թվականի պետական բյուջեով ծրագրված հարկային եկամուտների պլանային առաջադրանքը տարվա ընթացքում ավելացվել է 4 մլրդ դրամով, որն ամբողջությամբ ուղղվել է կապիտալ ներդրումների ծրագրի իրականացմանը:

2019 թ-ի պետական բյուջեով ծրագրված հարկային եկամուտների պլանային առաջադրանքը տարվա ընթացքում ավելացվել է 4 մլրդ դրամով. նախարար

2019 թ-ի պետական բյուջեով ծրագրված հարկային եկամուտների պլանային առաջադրանքը տարվա ընթացքում ավելացվել  է  4 մլրդ դրամով. նախարար
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
 
Նա  նշել  է, որ   պետական բյուջեից իրականացվող ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը  բարձրացնելու  նպատակով 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Գանձապետական համակարգի մասին» օրենքում իրականացված փոփոխությունները, համաձայն որոնց բոլոր այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվները, որոնք գտնվում են առևտրային բանկերում, տեղափոխվել են գանձապետական համակարգ, և նրանց նկատմամբ կիրառվում են  բյուջետային հիմնարկների հաշիվների համար սահմանված նախնական հսկողության նույն ընթացակարգերը, ինչը թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ կառավարել պետական բյուջեի ֆինանսական միջոցները:
«Գանձապետական համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2019 թվականին շարունակվել են «CLIENT-TREASURY» գանձապետական էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, որոնց արդյունքում ևս 19 պետական մարմիններում ներդրվել է նշված համակարգը: 2020 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել բոլոր պետական մարմիններում «CLIENT-TREASURY»  համակարգի ներդրման աշխատանքները:
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շրջանակում 2019 թվականին առաջին անգամ փորձնական տարբերակով ծրագրային բյուջետավորման ձևաչափով նախատեսվել է գյուղատնտեսության երեք ծախսային ծրագիր: Այս տարի ևս երեք ծրագիր առողջապահության ոլորտում նախատեսված է իրականացնել ծրագրային բյուջետավորման ձևաչափով. դրանք են՝ «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում», «Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ծախսերի փոխհատուցում» և «Անգիոգրաֆիայի անցկացման ծառայություններ» ծախսային ծրագրերը, որը հնարավորություն կտա գնահատել այդ ծրագրերի արդյունավետությունը և հետագա տարիներին դրանց շարունակականությունն ապահովելու նպատակահարմարությունը: Աստիճանաբար անցնելով ծրագրային բյուջետավորման ձևաչափին՝ մեր նպատակն է բարձրացնել բյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, որը հնարավորություն է տալու ներկայացնել ոչ միայն ֆինանսական, այլ նաև արդյունքային ցուցանիշները, որոնք իրենց հերթին թույլ կտան գնահատել ծրագրի հասցեականությունն ու արդյունավետությունը»,-  մասնավորպես  ասել  է  Ա. Հարությունյանը:
Նախարարի  խոսքով՝   2019 թվականի ընթացքում փոփոխություններ են կատարվել նաև պետական գնումների գործընթացի կազմակերպման կարգում, որը հիմնականում պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում վերհանված խնդիրների կանոնակարգման ու գնումների կազմակերպման թափանցիկության, մրցունակության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:  Պետական գնումների ոլորտում արդյունավետության և թափանցիկության մակարդակի, ինչպես նաև մրցակցության բարձրացման նպատակով 2020 թվականին կշարունակվեն գնումների համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ նախատեսվում է ներդնել գնումների կազմակերպման էլեկտրոնային համակարգ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search