Թուրքական ռազմական ավտոշարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանն ու շարժվում է Իդլիբի ուղղությամբ:
Թուրքական ռազմական ավտոշարասյունը շարժվում է Իդլիբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այն կազմված է 30 մեքենայից:
«Ալ Արաբիայի» տվյալներով՝ դրանցից 12 -ը նյութատեխնիկական սարքավորումներ են տեղափոխում: Հայտնի է նաև, որ սիրիական բանակը երեք կողմերից շրջապատել է թուրքական ուժերի հենակետը, որը գտնվում է «Ջաբաթ Ան Նուսրա կոչվող» ռազմական խմբավորման հենակետից ոչ այնքան հեռու:
Ավելի վաղ սիրիական բանակը պաշարել էր նաև թուրքական մեկ այլ հենակետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-: