Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ներկայում Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում եւ Սոչիում
Էրդողանը Ռուսաստանին պատասխան գործողություններով Է սպառնացել Իդլիբում
«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են հարձակումները ռեժիմի կողմից, որը հենվում Է Ռուսաստանի աջակցության վրա: Ներկայում Ռուսաստանը չի կատարում Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերը: Մեր համբերությունն սպառվում Է: Մենք Ռուսաստանին ասել ենք, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկավոր ենք համարում»,- ասել Է Էրդողանը լրագրողներին օդանավում՝ Սենեգալից վերադառնալիս: