Artsakhpress

Սպորտ

Նա կարծես հոր ուրվականը լինի խաղադաշտում. Pundit Feed-ի անդրադարձը Համլետ և Հենրիխ Մխիթարյաններին

Ֆուտբոլի և ֆուտբոլիստների մասին պատմող համաշխարհային ամենատարածված բլոգներից մեկը՝ «Pundit Feed»-ը, անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ շատերի համար բացահայտելով ֆուտբոլի հետ նրա «գենետիկ» կապի, պատմելով հոր` Համլետ Մխիթարյանի մասին:

Նա կարծես հոր ուրվականը լինի խաղադաշտում. Pundit Feed-ի անդրադարձը Համլետ և Հենրիխ Մխիթարյաններին

Նա կարծես հոր ուրվականը լինի խաղադաշտում. Pundit Feed-ի անդրադարձը Համլետ և Հենրիխ Մխիթարյաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոդվածագիր Էմին Ուրկան նյութի սկզբում մեջբերում է Mike +the Mechanics  խմբի 1988 թվականի «The Living years» երգին, որտեղ  խոսվում է հոր մասին, ով իր նորածին տղայի մեջ տեսնում է իր իսկ հորը և ցավում է, որ չի հասցրել նրան ասել այն ամենն, ինչ ցանկանում էր: Հեղինակը, մասնավորապես, գրում է. «Մենք բոլորս գիտենք Հենրիխ Մխիթարյանին, բայց ի՞նչ գիտենք նրա հոր` Համլետ Մխիթարյանի մասին»: Հոդվածագիրը պատմում է, որ Համլետ Մխիթարյանը, որի տղան Հայաստանից դուրս հանդես եկող մեծագույն ֆուտբոլիստն է, Խորհրդային միության տարիներին եղել է ֆուտբոլիստ և կյանքից հեռացել է շատ վաղ: Պատմելով Համլետ Մխիթարյանի անցած ուղու մասին` հոդվածագիրն առանձնացնում է. «Համլետն իր սերնդի ամենավառ դեմքերից էր, որ երկրպագուներին հայտնի էր իր դինամիկ խաղի և արագության շնորհիվ: Ոմանք նույնիսկ նրան համեմատում էին Ռոբերտո Բաջոյի հետ»:
Հոդվածում անդրադարձ կա նաև Համլետ Մխիթարյանի՝ Ֆրանսիայում կերտած կարիերային, որտեղ նա հանդես էր գալիս հայկական սփյուռքի կողմից ստեղծված «Վալանս» ակումբում, որտեղից հեռացավ 1995 շոկային լուրից հետո. նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ:  Համլետն իր  ընտանիքով տեղափոխվեց Երևան: Նա կյանքից հեռացավ 1996 թվականին 33 տարեկանում:
Մահից 10 տարի անց նրա տղան` Հենրիխ Մխիթարյանը, իր նորամուտը տոնեց Երևանի «Փյունիկ»-ի կազմում` 17 տարեկանում. «Հենրիխը խաղաոճով և հասակով նման է հորը, նա կարծես Համլետի ուրվականը լինի խաղադաշտում»:
Անդրադարձ կա նաև Հենրիխ Մխիթարյանի և Յուրի Ջորկաեֆի փոխհարաբերություններին, և շեշտված է այն հանգամանքը, որ հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Ջորկաեֆը Մխիթարյանի համար եղել է օրինակելի կերպար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search