Artsakhpress

Սփյուռք

Զարեհ Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ

Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Զարեհ Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ
Այս մասին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից :
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատմեց Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Այնուհետ հանձնակատարը այցելեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, շրջայց կատարեց: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց այստեղ գործող նախակրթարանը, մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարանները, երգի, պարի, վոկալի, դհոլի, դուդուկի, շախմատի խմբակները:
Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց կենտրոնի հայապահպան գործունեությունը և համագործակցությունն ավելի սերտացնելու պատրաստակամություն հայտնեց:
Այնուհետ «Հայարտանը» Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչների հետ
Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը խոսեց Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունների և առաջնահերթությունների մասին, նշեց, որ այսօր կերտվում է մարդակենտրոն Հայաստանի Հանրապետություն, որը պետք է ծառայի իր քաղաքացիներին, հիմնված լինի արդարության, հավասարության, ճշմարտության գաղափարների վրա: Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքին՝ հանձնակատարը շեշտեց, որ տարաբնույթ դժվարություններով հանդերձ՝ համայնքն ամեն ինչ անում է հայ ինքնությունը պահպանելու համար, հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝  նաև շարունակում են  լավ հայ մարդ մնալ: Զարեհ Սինանյանը խոսեց նաև համայնքային մի շարք խնդիրների և դրանց լուծման կարևորության մասին:
2 ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում մասնակիցները Գլխավոր հանձնակատարին բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էին հայապահպանությանը, հայոց լեզվի դասավանդմանը, մշակութային նախաձեռնություններին և ծրագրերին, համայնքային կառույցների հետ աշխատանքի առանձնահատկություններին, հայրենադարձությանը, գրասենյակի 2020 թվականի ծրագրերին, փոխայցելություններին, հայ-վրացական միջպետական հարաբերություններում հայ համայնքի դերին:
Այսօր արդեն Զարեհ Սինանյանը կուղևորվի Ախալցխա, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ, կայցելի թիվ 3-րդ հայկական դպրոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ծուղրութ գյուղ: Փետրվարի 5-ին՝ այցի վերջին օրը, հանձնակատարը առանձին հանդիպումներ կունենա Ախալքալաքի և Նինոծմինդայի հայության հետ, կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, Նինոծմինդայի  մշակույթի տուն,  Գանձա գյուղ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search