ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները:
Սի Ցզինպինը եւ Թրամփը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«ՉԺՀ-ի կառավարությունն ու ժողովուրդը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- հեռուստաալիքը մեջբերել Է Չինաստանի ղեկավարի խոսքը:
Ինչպես ընդգծել Է Ցզինպինը, Պեկինը գործի Է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, որպեսզի առավելագույնս արագ հակազդի կորոնավիրուսի տարածմանը:
Թոքաբորբի բռնկումն ի զորու չԷ արգելակել Չինաստանի տնտեսական զարգացումը, հայտարարել Է Սի Ցզինպինը: «Չինաստանի հաջող տնտեսական զարգացման երկարաժամկետ միտումը չի կարող փոխվել»,- ասել Է նա եւ հավելել, որ թոքաբորբի դեմ ՉԺՀ-ի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներն արդեն ակներեւ դրական արդյունքներ են բերում: «Մենք բացարձակապես վստահ ենք, որ կհաղթենք վիրուսին: Մենք դրա համար ամեն ինչ ունենք»,- ընդգծել Է ՉԺՀ-ի նախագահը:
Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրիին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին վստահություն Է հայտնել, որ Չինաստանի ուժն ու համառությունը կօգնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ Է շարունակել համապարփակ համագործակցությունը: