Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար եւ «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների եւ նրանց հարազատներին, ովքեր պարգեւների են արժանացել հետմահու:
Բակո Սահակյանը «Մռակած» պետական կամերային երգչախմբի անդամներին պետական պարգեւներ է հանձնել
Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: