Փետրվարի 16-ին` ժամը 15։00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կկայանա «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» օտարալեզու երգերի մրցույթը:
Ստեփանակերտում կկազմակերպվի օտարալեզու երգերի մրցույթ՝ «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» խորագրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ծրագրերի կառավարիչ Գայանե Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ ՄԵՀԶ նախարարության, «Ֆասիլյա» ՍՊԸ-ի և «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ մրցույթն Արցախում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: «Մրցույթը նախատեսված է 7-22 տարեկանների համար: Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու մարտի 31-ին Մոսկվայում կայանալիք գալահամերգին»,- ավելացրել է Գ. Հայրապետյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ մուտքն ազատ է, և ցանկացողները կարող են ներկա գտնվել մրցույթին: