Artsakhpress

Տնտեսական

Հետազոտվել է շուրջ 1620 տնային տնտեսություն. արդյունքներն ամփոփվել են վիճակագրական ժողովածուում

2019 թվականին Արցախում շարունակվել են տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները: Ծրագրով նախատեսված 14 աշխատանքների կատարումն ապահովվել է սահմանված ժամկետներում ու պարբերականությամբ:

Հետազոտվել է շուրջ 1620 տնային տնտեսություն. արդյունքներն ամփոփվել են վիճակագրական ժողովածուում

Հետազոտվել է շուրջ 1620 տնային տնտեսություն. արդյունքներն ամփոփվել են վիճակագրական ժողովածուում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության պետական խորհրդի նիստում ասել է ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքով՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն անց է կացվել Արցախի բոլոր շրջաններում: Ընտրանքի չափը կազմել է 1620 տնային տնտեսություն:

«Տարվա ընթացքում 15 հարցազրուցավարի կողմից իրականացվել են դաշտային աշխատանքներ: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հետազոտվել է 135 տնային տնտեսություն, որոնց վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել ինչպես հարցաթերթով, այնպես էլ տնային տնտեսությունների կողմից ամենօրյա պարբերականությամբ լրացվող «Ընթացիկ ծախսերի, սպառման և եկամուտների» օրագրով»,- նշել է Մ. Մինասյանը:

ԱՀ ԱՎԾ նախագահը տեղեկացրել է, որ հավաքագրված տվյալների ամփոփումը, ըստ ցուցանիշների (եկամուտներ, ծախսեր, հիմնական սննդամթերքի սպառումը), նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկը, ըստ հետազոտությամբ ստացված փաստացի զամբյուղի կազմի և կառուցվածքի, նախատեսվում է իրականացնել 2020 թ.: Իսկ 2018թ. հետազոտության հիմնական արդյունքներով՝ պատրաստվել է «Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019» վիճակագրական ժողովածուն:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search