Artsakhpress

Տնտեսական

Անցած տարում իրականացվել են 6 վիճակագրական հետազոտություններ

2019 թվականի ընթացքում պարենային ապահովության ոլորտում իրականացված աշխատանքի արդյունքում հավաքագրվել են մեծ քանակությամբ վարչական և վիճակագրական հաշվետվություններ:

Անցած տարում իրականացվել են 6 վիճակագրական հետազոտություններ

Անցած տարում իրականացվել են 6 վիճակագրական հետազոտություններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության պետական խորհրդի նիստում ասել է ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքով՝ հավաքագրվել, մշակվել և ամփոփվել են պարենային ապահովության վիճակագրությանն առնչվող մակրոտնտեսական, սոցիալական և ժողովրդագրական ոլորտների, աշխատանքի վիճակագրության, երեխաների խնամքի և պաշտպանության միջոցառումների, գների և գների ինդեքսների, գյուղատնտեսության, գյուղատնտեսական հողերի բարելավման, գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների, բույսերի կարանտինի և պաշտպանության միջոցառումների, ագրոօդերևութաբանական տեղեկատվության, պարենամթերքի, արտաքին առևտրի, անտառպահպանության, անտառպաշտպանության և անտառվերականգնման միջոցառումների վերաբերյալ ցուցանիշները, որոնք տարեկան պարբերականությամբ հրապարակվել են «Պարենային ապահովություն» (հայերեն, անգլերեն) վիճակագրական տեղեկագրում: Հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշները` կազմվել են 2018թ. առանձին ապրանքախմբերի պարենային հաշվեկշիռները: Ծրագրով նախատեսված բոլոր 6 վիճակագրական հետազոտությունները իրականացվել են:

Անդրադառնալով դրանց՝ ԱՎԾ նախագահն ընդգծել է հունվար-մարտ ամիսներին անցկացված բիզնես ռեգիստրի հետազոտությունը, հունիս-սեպտեմբեր ամիսներին անցկացված զբոսաշրջության, հունվար-փետրվար ամիսներին անցկացված անհատական բնակարանային շինարարության ընտրանքային, 2-րդ և 3-րդ եռամսյակներում անցկացված բեռնափոխադրումներ իրականացնող սուբյեկտների ընտրանքային հետազոտությունները: Բոլոր կատարված հետազոտություններից հետո հրապարակվել են համապատասխան զեկույցներ: Ծրագրից դուրս փետրվար-ապրիլ ամիսներին իրականացվել է նաև կրթական համակարգի ընտրանքային հետազոտություն, որի արդյունքներով ևս պատրաստվել է համապատասխան զեկույց:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search