Artsakhpress

Քաղաքական

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին։

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։
«Ս.թ. փետրվարի 9-ին «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը, արտահայտելով կուսակցության դիրքորոշումը, հայտարարել է, որ բանակցություններ ենք վարում գործող քաղաքական ուժերի հետ՝ նպատակ ունենալով Արցախում գործող ուժերի համախմբմամբ ընթանալ առաջ:
Այսօր ավելին, քան երբևէ մեզ միասնականություն է պետք, այլ ոչ քաղաքական պառակտում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն իբրև գաղափարախոսություն իրացվում է անհեռատես քաղաքական գործիչների կողմից, իմաստուն գործիչները մտածում են հանրության հետաքրքրությունների համախմբման մասին, որովհետև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելի են միայն ժողովրդական համախմբմամբ: Իսկ այսօր վիճակն իսկապես ճգնաժամային է:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով:
Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում:
«Միասնական հայրենիք» կուսակցության և Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրիվի օրերս՝ ԶԼՄ-ների ներկայությամբ:
Կոչ ենք անում բոլոր ուժերին դրսևորել քաղաքական կամք՝ հրաժարվել նեղ անձնային շահերից, համախմբվել ժողովրդի և պետության հետաքրքրությունների շուրջ և առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ ի հաստատումն ժողովրդաիշխանության»,- ասված է հայտարարությունում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search