Armenian Weekly շաբաթաթերթի թղթակից Քրիստինա Այանյանը հաղթող է ճանաչվել «Միսս Բոստոն» ամենամյա մրցույթում:
Հայուհին դարձել է Միսս Բոստոն
Քրիստինա Այանյանը ծնվել է ԱՄՆ-ում: Տասը տարեկանում ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր մրցանակը: Հայ գեղեցկուհին մի առիթով ասել է, որ սիրում է Հայաստանի բնությունը, օդը և ամեն տարի հաճույքով այցելում է իր նախնիների երկիր: