Artsakhpress

Մշակույթ

Կազանում կկառուցվի հայկական եկեղեցի

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ տեղի հայերի ջանքերով շուտով կկառուցվի այսպիսի հայկական եկեղեցի։

Կազանում կկառուցվի հայկական եկեղեցի

Կազանում կկառուցվի հայկական եկեղեցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից, փոխանցում է Panorama.am-ը:
Փետրվարի 11-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Եզրաս սրբազանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում գրանցված եկեղեցական համայնքի նախկին և ներկա ատենապետերին՝ Նարվիկ Առաքելյանին և Վաղինակ Մանուկյանին։

Ներկայացնելով համայնքային կյանքը՝ ատենապետ Վաղինակ Մանուկյանը նշել է, որ քաղաքային իշխանությունների կողմից կատարվել է հողհատկացում հայկական եկեղեցի և մշակութային կենտրոն կառուցելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցու նախագծին և շինարարությանն առնչվող մի շարք հարցեր, խոսվել նաև առաջիկայում Եզրաս սրբազանին Կազան հրավիրելու և եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը կատարելու մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search