Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ տեղի հայերի ջանքերով շուտով կկառուցվի այսպիսի հայկական եկեղեցի։
Կազանում կկառուցվի հայկական եկեղեցի
Ներկայացնելով համայնքային կյանքը՝ ատենապետ Վաղինակ Մանուկյանը նշել է, որ քաղաքային իշխանությունների կողմից կատարվել է հողհատկացում հայկական եկեղեցի և մշակութային կենտրոն կառուցելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցու նախագծին և շինարարությանն առնչվող մի շարք հարցեր, խոսվել նաև առաջիկայում Եզրաս սրբազանին Կազան հրավիրելու և եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը կատարելու մասին։