Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 12-ին հանդիպեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: