Չինաստանի կենտրոնական մասի Հուբեյի նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հիվանդացածների թիվը գերազանցել Է 48,2 հազարը, նրանցից մահացել են 1310-ը, առողջացել 3441 բնակիչ:
Հուբեյում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 1310-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել Է տարածաշրջանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի կոմիտեն: Նորացված տվյալներով՝ մահացության պաշտոնական մակարդակը կազմել Է 2,7 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,2 տոկոսի փոխարեն:
Փետրվարի 12-ի առավոտյան տարածաշրջանային իշխանությունները տեղեկացրել Էին ավելի քան 33,3 հազար հիվանդացածների, 1068 զոհերի եւ 2639 ապաքինվածների մասին:
Ինչպես նշված Է կոմիտեի տարածած հայտարարության մեջ, Հուբեյի վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում Է հիվանդության տարածման գլխավոր աղբյուրը, ախտահարվածների թիվը գերազանցել Է 32,9 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: