ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան եւ Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված Է:
ԱՄՆ-ը բացառել Է լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Ներկայում մենք բացառում ենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումն այնպիսի խոշոր խաղորդների մասնակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը տարածաշրջանում, քանի որ այդ երկրները են շատ շրջահայաց են գործում»,-ընդգծել Է Ջեֆրին Թուրքիա իր այցի ընթացքում NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այս երկրները ջանում են Սիրիայի հարցում իրենց տարաձայնությունները հաղթահարել դիվանագիտական ճանապարհով:
Ջեֆրիի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա Է ժամանել փետրվարի 11-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: